Սպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը
Այսօր Սպիտակում ուժգին քամի է եղել։ Առատ տեղումների և ուժգին քամու պատճառով մեծ վնաս է հասցվել Սպիտակ համայնքի օրվան նվիրված տոնական համերգի տեխնիկային։ Միջոցառումը հետաձգվել է։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջից։
Տեսանյութը՝ հղմամբ։