Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
Հուլիսի 6-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։