Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են․
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը), 296-րդ 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը)»:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ներկայացված մեղադրանքն անհիմն էր համարել։
«Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,- ասված է հայտարարությունում ։