Դա իմ ավտոշարասյունը չէ, դա ՀՀ վարչապետի «ավտոբուսն է», ես ղեկին չէի՝ ի՞նչ կապ ունեմ դրա հետ․ Փաշինյանը՝ հղի կնոջը մահացու վրաերթի մասին
Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելուն անդրադառնալով՝ նշել է, որ դա իր ավտոշարասյունը չէ, դա ՀՀ վարչապետի «ավտոբուսն է»։
«Ես հլը ղեկին եղած լինեմ․․․ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ, ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես ցավում եմ, ցավակցել եմ»,- նշեց նա։
«Ես ավտոբուսի մեջ նստած էի, ավտոբուսի վարորդը մարդ է վրաերթի ենթարկել, ես ինչ կապ ունեմ: Ես զանգել եմ, ցավակցել եմ, բայց ես ինչ կապ ունեմ, ես նույնիսկ վկա չեմ եղել, չեմ էլ տեսել: Մետրոյի վերջին վագոնում նստած, առաջին վագոնում վթար է եղել, ես ինչ կապ ունեմ դրա հետ: Ես հրամայել եմ՝ մարդ վրաերթի ենթարկե՞ն, ինչ եմ ասել: Դա իմ հանրային տրանսպորտն է, այն ավտոբուսը, որով երթևեկում եմ, բայց էդ վթարի հետ ես ինչ կապ ունեմ»,- ասաց նա: