ՀՀ-ՌԴ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայատարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր և ՌԴ հարաբերությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ պետք է լինեն վատ։ Ո՛չ, ես համարում եմ, որ դրանք պետք է լինեն լավ, շատ ավելի լավ, քան նախկինում ունեցել ենք»,-ասաց նա։
Հարցերին՝ ինչպե՞ս է մեկնաբանում հրապարակումներ, ըստ որոնց, ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց հետ համագործակցելով՝ փորձում են ՌԴ-ին դուրս թողնել տարածաշրջանից, նաև ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը, թե Բրյուսելը ՀՀ-ին ստիպելու է, որ արգելափակի ռուսական ինքնաթիռների մուտքը ՀՀ՝ Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե, կան որոշակի ահազանգեր, որ ՌԴ-ն այս է պլանավորում, այն է պլանավորում։ Ես հակված չեմ նման լուրերին և գնահատկաններին հավատալ, բայց եթե խնդիրներ լինի, մենք մեր ռուսաստանյան գործըկերների հետ կքննարկենք»։