Թբիլիսին հերքում է վրացական անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին լուրը
Թբիլիսին հերքում է վրացական անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը։
Այդ երկրի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ տարածված տեսագրությունները (հերթերը) չեն արտացոլում իրական իրավիճակը մաքսային անցակետերում։
Բեռնաշրջանառության ավելացման պայմաններում միջազգային փոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների նկատմամբ բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ ռեժիմով, որպեսզի ապահովվի դրանց անարգել անցումը, ասվում է հաղորդագրության մեջ։