Սիմիդյանն ինքն է ինձ դիմել, որ իրեն ազատեմ պաշտոնից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին։
«Պարոն Սիմիդյանն ինքն է ինձ դիմել, որ իրեն ազատեմ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Պիտի ընդգծեմ, որ համոզված եմ, որ պարոն Սիմիդյանի փորձն ու քաղաքական, կառավարչական գիտելիքը կներգրավվենք մեր պետության հետագա զարգացման գործին»,- ասել է Փաշինյանը։
Նա շնորավորել է Համբարձում Մաթևոսյանին՝ հույս հայտնելով, որ մշակված ծրագրերը բարեհաջող ընթացք կունենան։