Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասինԼարված իրավիճակ նիստին. Սուտ չեմ խոսում, տղամարդավարի խոսք տվեցիք, ձեր խոսքին տեր չկանգնեցիքԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կանԱմփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը Ջրանջատումներ Արարատում և ԿոտայքումՎահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Քաղաքականություն

Պանամա, Սուեզ, Սև ծով. «արտապատվիրակե՞լ» Սյունիքը․ Արմեն Աշոտյանի հոդվածը

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից․

Պանամա, Սուեզ, Սև ծով. «արտապատվիրակե՞լ» Սյունիքը

Աշխարհագրական այս կամ այն կարևոր վայրի վրա գերիշխանության ձգտումը վաղուց է եղել համաշխարհային պատմության և քաղաքականության շարժիչ ուժերից մեկը։

Սյունիքի շուրջ Փաշինյանի ձեռքով սեղմվող օղակը, որ փաթեթավորվում է «outsourcing»՝ արտապատվիրակում անվան ներքո, պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն է՝ ինքնիշխանության հաշվին բավարարել տարբեր գերտերությունների շահերը։

Միասին վերհիշենք, թե ինչպիսի ընթացք են ունեցել լոգիստիկ կարևոր օբյեկտների արտապատվիրակման փորձերը։

  1. Պանամայի ջրանցք

Հայտնի է, որ դեռևս 1879 թվականին Ֆրանսիան էր փորձում կառուցել Ատլանտիկ և Խաղաղ օվկիանոսները միացնող այս ջրային ուղին, սակայն այդ փորձը տապալվեց։ Իսկ 20-րդ դարի սկզբին նախաձեռնությունն անցավ ԱՄՆ-ին։

Այդ ժամանակ Պանաման առանձին պետություն չէր, այլ Կոլումբիայի մարզ, որի սենատը հրաժարվում էր վավերացնել այդ ռազմավարական օբյեկտի կառուցումն ու սեփականության իրավունքն ԱՄՆ-ին փոխանցելու պայմանագիրը։

Ելնելով սեփական շահերից՝ ԱՄՆ-ը խրախուսեց և աջակցեց Պանամային՝ Կոլումբիայից անջատվելու հարցում, որպեսզի անխոչընդոտ իրականացնի իր ծրագրերը։

ԱՄՆ-ի վերահսկողությունը ջրանցքի վրա հետագայում հանգեցրեց երկկողմ հարաբերությունների մեծ լարվածության, որը չեզոքացնելու համար 1999 թվականին ԱՄՆ-ը ստիպված վերադարձրեց ջրանցքը Պանամային։

«Արտապատվիրակման» ավանտյուրան ավարտվեց, և Պանաման վերականգնեց իր հսկողությունը ռազմավարական այս կարևորագույն ենթակառուցվածքի վրա։

  1. Սուեզի ջրանցք

Ինչպես և Պանամայի դեպքում, այս ջրանցքի կառուցման գաղափարը Ֆրանսիայինն էր, որ առաջացել էր դեռևս Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ։ 1869 թվականին ջրանցքը հանդիսավոր կերպով բացվեց (ի դեպ, Վերդիի աշխարհահռչակ «Աիդան» գրվել է և առաջին անգամ բեմադրվել է հենց այս առիթով)։

Ջրանցքի կառավարումը նույնպես «արտապատվիրակված» էր՝ 52 %-ը պատկանում էր Ֆրանսիային, 44%-ը՝ եգիպտական փաշային, իսկ մնացած մասնաբաժինները տնօրինում էին 12 երկրների ներկայացուցիչներ։ Նույնիսկ այս պայմաններում եգիպտական կողմի շահույթի բաժինն ընդամենը 15% էր։

Այսքանով «արտապատվիրակումը» չավարտվեց՝ պարտքերի պատճառով Եգիպտոսի ղեկավարն իր բաժնեմասը վաճառեց Մեծ Բրիտանիային, իսկ շահույթի իրավունքը՝ Ֆրանսիային։

Եգիպտոսի ինքնիշխանությունը ոտնահարող այսպիսի վիճակը շարունակվեց մինչև 1956 թվական, երբ չսպասելով կոնցեսիոն պայմանագրի ավարտին, նախագահ Նասերն ազգայնացրեց ջրանցքը, ինչին ի պատասխան՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը հարձակվեցին Եգիպտոսի վրա, ով սովետական աջակցության շնորհիվ կարողացավ պահպանել ջրանցքի նկատմամբ վերջնական հսկողությունը։

Եգիպտական ժողովուրդը կամքով և պատերազմով վերականգնեց իր ինքնիշխանությունը և վերադարձրեց «արտապատվիրակված» ջրանցքը։

  1. Սևծովյան նեղուցներ

Այս նեղուցների վրա հսկողության պայքարը նույնպես հին պատմություն ունի։ Այն շատ երկար ժամանակ ընկած է եղել նաև ռուսական, հետո՝ սովետական քաղաքականության հիմքում, ինչի պատճառով Ռուսաստանը, մեր տարածաշրջանում ունենալով մեծ հաջողություններ, մշտապես զիջումներ է արել հենց Կովկասում՝ հանուն Բալկանների։

Թուրքական Հանրապետության ստեղծումից հետո Լոզանի պայմանագրով նեղուցները ֆորմալ առումով պատկանում էին Անկարային, սակայն նրանց օգտագործումը հսկում էր Ազգերի Լիգայի հովանու ներքո գործող միջազգային գործակալությունը։

1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիայով նեղուցների վրա վերահսկողությունը վերադարձվեց Թուրքիային, ում վրա դրվեցին, սակայն, որոշակի պարտավորություններ։

Թեպետ այժմ նեղուցներն ամբողջությամբ թուրքական են, սակայն Անկարան դժգոհ է նույնիսկ այս իրավիճակից, և միջազգային պարտավորությունները շրջանցելու համար փորձում է Բոսֆորին զուգահեռ՝ արհեստական՝ «Ստամբուլյան» ջրանցք կառուցել, որը դուրս կլինի Թուրքիայի միջազգային պարտավորություններից։

Նկարագրված երեք օրինակներն ապացուցում են մեկ ընդհանուր ճշմարտություն, որը փորձում է սվաղել Փաշինյանը՝ գեոպոլիտիկ նշանակության օբյեկտների ցանկացած արտապատվիրակում հարված է ինքնիշխանությանը։ Իսկ արժանապատվություն ունեցող պետությունները ոչ միայն նման նոր սխալներ չեն գործում, այլև ուղղում են նախկինները։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

17.07.2025

 

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։