Արտակարգ դեպք՝ Երևանում. Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը տապալվել է
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։