Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7,000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ։
Խոսվում էր, որ քասթինգի մասնակիցներից քիչ թե շատ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն է ոլորտի մասնագետ․ նախկինում՝ ԲԷՑ-ի տնօրեն, սակայն նա կապեր ունի նախկինների հետ, և նրա թեկնածությունը ՔՊ վերնախավը չի հաստատել։
Բանն այն է, որ իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի մոտ 7 հազար աշխատակիցներին կարողանան դարձնել իշխանության էլեկտորատ։
Ի դեպ, պաշտոնից զրկված շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը թիմակիցներից մի քանիսին ասել էր, թե առաջիկայում Փաշինյանն իրեն նշանակելու է ՀԷՑ-ի կառավարիչ, քանի որ այդ պաշտոնում վստահելի մարդու է ուզում տեսնել։
Բայց, փաստորեն, Ռոմանոսն ավելի վստահելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում