Սուրբ քաղաքում իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում: Այն, որ Սուրբ քաղաքում իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու, ակնհայտ է, հաշվի առնելով Մայր Աթոռի դեմ բացահայտ արշավը՝ իշխանական ողջ լծակներով: Հետևապես, սա ընդդիմությանը պարտավորեցնում է լրջագույնս մտածել՝ Գյումրիի օրինակով, քաղաքի իշխանությունը վերցնելու մասին:
Այս առումով՝ քոչարյանականներն իրենց տեղի՝ «Էջմիածին» դաշինքի վրա մեծ հույսեր չեն կապում, ավելին՝ խորը անվստահություն կա իրենց խմբակցության ղեկավարի՝ Սևակ Խաչատրյանի նկատմամբ, որը կառուցողական հարաբերություններ է ձևավորել ՔՊ-ական քաղաքային իշխանության հետ:
Մասնավորապես՝ ակտիվ քննարկվում է քոչարյանական թիմի վերաթարմացումը՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի վստահելի անձանցով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում