Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Պետությունն իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը. Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացել է գյուղացիների կողմից բարձրացված խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են մսի իրացման, անասնակերի, ոռոգման ջրի, ճանապարհների վերանորոգման հարցերին, քննարկել դրանց լուծման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:

Դավիթ Լոքյանը գյուղացիներից հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրեր կարող է համայնքն իրականացնել այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Նա նշել է, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով փորձ է արվելու ներդրումային քաղաքակության ճանապարհով համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ համայնքի բնակիչն ինքը պետք է ավելի շատ նախաձեռնող լինի և առաջարկներ ներկայացնի, որոնք ուղղված կլինեն իր խնդիրների լուծմանը: Այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելել է նաև վերոնշյալ համայնքների դպրոցներ, ծանոթացել կրթահամալիրների շենքային պայմաններին:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է Կոշ համայնքում գտնվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարանը, որտեղ գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն Ասլանյանի, գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ նախարարը Դավիթ Լոքյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասում, ծանոթացել գործարանի հզորությանը և ընկերության զարգացման ծրագրերին: Ներկայումս ընկերության խաղողի և պտղատու այգիների տարածքը կազմում է 125 հա: Նախարարին ներկայացրել են, որ ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների բնակիչների զբաղվածության հարցը. գյուղատնտեսական աշխատանքների շրջանում հարևան համայնքներից այստեղ աշխատում է շուրջ 200 մարդ:

Այնուհետև նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, շրջայց կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին:

Կենտրոնի ղեկավար կազմի հետ նախարարը քննարկել է կենտրոնի արդիականացմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի հիմնանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով հագեցվելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշել է, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:
Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Աշտարակի համայնքապետարանն էր: Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և տարածաշրջանի գյուղապետերի հետ նախարարն անցկացրել է խորհրդակցություն` համայնքային ծրագրերը և համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման ուղիները քննարկելու նպատակով:

Ողջունելով ներկաներին, նախարարը ևս մեկ անգամ կարևորել է նախարարության անվան և կառուցվածքի մեջ ավելացված զարգացման բաղադրիչը: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել փոքր և միջին արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք, նրա համոզմաբ, լրացուցիչ տնտեսական էֆեկտ կարող են ապահովել համայնքների զարգացման տեսակյունից:

«Մեր խնդիրն է դառնում բնագավառ առ բնագավառ, գյուղ առ գյուղ ուսումնասիրել` ինչ ներուժ կա գյուղում` բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական հզորություններ, այլ բնական հզորություններ` ջրային, հանքարդյունաբերության և այլն: Եվ դրա հիման վրա մենք պետք է կարողանանք համայնքային որոշակի խմբերում միկրո ձեռնարկություններ ստեղծել: Ես համոզված եմ, որ մենք ապագայի համար լուրջ հնարավորություններ ձեռք կբերենք և կկարողանանք առաջ շարժվել»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը: