Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Դը Գոլն ասում էր՝ «Իշխանության հասած անմակարդակը, պետությունը իջեցնում է իր մակարդակին». այ, այսպիսի մի ուղեղ է այսօր կառավարում Հայաստանը. միջազգայնագետ

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կակիստոկրատ կարիկատուրաների կլոունադան շարունակվում է:


Կինոկոմեդիայի հերթական սերիալով հնչում են՝ պարանոյիկի պարադոքսները, բեսերի բրավո-բիսերը, մարազմատիկների մելանխոլիկ մելիզմները, աբյուզերների աբսուրդները:

Փսիխոշիզոմանիան իր գագաթնակետին է:

Ստատուսամանիան, սիմինդակրծոցին ու ուղեղաշինությունն անպակաս է:

Աբսուրդմենի դեմագոգամուտիտները, մեգալոլոները, պաթոսապարաժն ու զավզակազազրախոսությանը վերջ չկա:

Քաղաքական ռեպրեսիաները՝ ռեպրոդուկցիա, ուլտիմատները՝ մուլտիվացիա, կոմպրոմատները՝ կոմպրեսիա են ապրում, «Վեհափառացավը», «սրբազանացավը», «ՀԷՑացավ-Սամվելացավը», «միջանցքացավն» ու «թլպատացավը» նոր երանգներ են ստանում:

Մտքի էվերեստն ասում է.

«Վեհարանն ազատելու ենք էնպես, ինչպես

ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից.

ես ինքս առաջնորդելու եմ այդ գործընթացը»:

Սերժը կասեր՝ «իյա՛, լու՞րջ»…

Հիմա Սարգսյանին դու՞ ես հեռացրել, թե՞ ուժային կենտրոնները:

Եթե դու՝ ապա ի՞նչ գնով…

Եթե Սերժի ասած՝ ուժային կենտրոնները, ապա կրկին՝ ի՞նչ գնով:

Չնայած՝ մարդը «պրիզնատ» եղավ, որ ինքը սխալ էր, դու՝ ճիշտ…

Էլ դիլեմայի դիլիմը դեմագոգիա է…

Ինչ մնում է ինչ որ բան ազատելուն.

ժողովրդի սթափ ու գիտակից հատվածը օր ու ժամ է հաշվում, որ քեզնից ազատվի:

Ժողովուրդն էլ չկարողանա քեզանից ազատվի, Սերժի ասած՝ ուժային կենտրոնները երբ քեզ ի սպառ օգտագործեն, այլևս անպիտան ու ժամկետանց համարեն՝ դեն կշպրտեն կամ կուտիլիզացնեն:

Եվ հետո.

Ազատող տղա ես, գնա ազերիների կողմից Ջերմուկում, Ներքին Հանդում ու Սոթքում օկուպացված ՀՀ տարածքներն ազատի, Բաքվի բերդերից հայ ռազմագերիներին ազատի:

Ախր քեզանից ի՞նչ ազատող, եթե դու բռնող ես…

Քոնը՝ գործ տալը, գործ կարելն է.

Դա է քո էությունն ու կենսակերպը:

Կրուտիտի, մանինուլյացիայի ու դեմագոգիայի մեծագույն վարպետը, ում ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, և մինչ օրս պատասխանատվության ենթարկված չկա, ասում է.

«դա իմ ավտոշարասյունը չի, ՀՀ վարչապետինն է. դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ»:

Սա էլ քիչ չէ, վրադիր ավելացնում է.

«Ի՞նչ եմ ես զիջել, ես ոչ մի բան չեմ զիջել, ես ընդհանրապես ոչ մի բան չեմ զիջել»:

Նման նոնսենս, աբսուրդ ու մարազմատիկ պատասխան միայն դու կարող էիր տալ:

Սա ինչ ինքնարդարացում է, սա ինչ կարգի անձի երկատվածություն է:

Ու դու, իբր զարմացած, պադոշավարի նման «անմեղ» հարց ես տալի՞ս.

7 տարի է մենք ենք այդ հարցը տալիս, թե դու առհասարակ ի՞նչ կապ ունես վարչապետի պաշտոնի հետ:

Դու ճիշտ ես.

դու չես զիջում երկրի տարածքները, ՀՀ վարչապետն է զիջում:

Դու ի՞նչ կապ ունես Արցախն իր հարյուրավոր գյուղերով ու քաղաքներով, եկեղեցիներով ու սրբատեղիներով հանձնելու, 5 հազարից ավել երեխաների կյանքերը զոհաբերելու, 10 հազարից ավելիին հաշմանդամ դարձնելու, 120 հազար մարդկանց անտուն, անօթևան դարձնելու հետ:

Դու ոչ մի բան չես արել, չես զիջել:

Ինչ արել, չի արել՝ ՀՀ վարչապետն է արել:

2019 թվականի Մինսկի Խմբի առաջարկն էլ մերժել է ՀՀ վարչապետը, ոչ թե դու:

Զանգեզուրի միջանցքն էլ դու չես տալու, ՀՀ վարչապետն է տալու, իհարկե՛ անունը՝ «խաղաղության խաչմերուկ» է լինելու:

Գիտե՛մ, ասել ես.

«Անկախ չեինք, նոր անկախացանք, պետություն ու պետականություն չունեին՝ նոր քեզանով ունեցանք»:

«Վերջին տարիների մեր պատմությունը ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների շրջան է, մենք ձեռք ենք բերել պետություն.

Ինչ–որ խառը բան ունեինք, որը պարզ չէր, իսկ հիմա ՀՀ–ն ձեռք է բերել կոնկրետություն»։

Այնպես որ՝ ճիշտ ես, իրականում այս ամենը քեզ համար ձեռքբերում է, ոչ թե կորուստ:

Դրա համար էլ քեզանից «դավոլնի», պոպուլիզմդ քոքած կպաթոսես, թե բա՝ «Չակուջը յուղած, սեղանիս պատրաստ դրած ա.

ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, պետականության նկատմամբ ոտնձգություն անի, այդ պողպատը գործելու է»:

Մնում է ասես՝ ասածներդ՝ յուղած չակուջով հանդերձ, Ալիևի՞ն էլ է վերաբերվում, թե՞ բացառապես հայերիս:

Տո ա՛յ մունդռիկ, որ քո ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, տեղում սպանել, մինչ օրս պատասխանատվության ենթարկված չկա, իսկ դու ասում ես.

«դա իմ ավտոշարասյունը չի, ՀՀ վարչապետինն է. անվտանգությունս իրականացնող ախրանիկններն ու շոֆերն են եղել ղեկին, սպանության հետ ես ի՞նչ կապ ունեմ: Ես ինձ համար, ավտոյի հետնամասում նստած էի», բա չհասցրեցիր «սաոբրաժատ» անել, որ քո ասածով ու քո տխմար տրամաբանությամբ Քոչարյանն էլ կապ չունի ու մեղավոր չէ Պողոս Պողոսյանի սպանության մեջ:

«Պապլավոկի» զուգարանում Պողոս Պողոսյանին սպանողն էլ հո անձամբ Քոչարյանը չէր։

Բա ինչու՞ եք Քոչարյանին մեղադրում այդ մարդու սպանության մեջ:

Ստացվում է՝ Քոչարյանը մեղավոր չէ:

Փաստորեն՝ Քոչարյանի անձնական թիկնապահը չի սպանել Պողոս Պողոսյանին.

ՀՀ նախագահի թիկնազորն է սպանել.

Քոչարյանն ի՞նչ կապ ուներ:

Իսկ թիկնազորը ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովող ինստիտուտ է:

Առավել ևս, որ այդ ժամանակ նա սրճարանից դուրս է եղել:

Այ, եթե Պողոս Պողոսյանին մի քացի էլ անձամբ ինքը տված լիներ, ապա ուրիշ բան:

Ինչևէ, ինչպես Պողոս Պողոսյանի սպանության համար, այնպես էլ հղի կնոջը վրաերթի ենթարկածներից ոչ ոք չպատժվեց:

Համենայնդեպս, այս պահի դրությամբ:

Այս երկու դեպքերում էլ թիկնապահները ազատվել են արդարադատությունից բացառապես այն բանի շնորհիվ, որ մեկը Քոչարյանի, մյուսն էլ Նիկոլի թիկնապահներն են եղել:

Բայց այն, որ թե՛ հղի կնոջ դեպքում, թե՛ ձեր կառավարման ողջ ընթացքում (պատերազմ, Քովիդ) ամենաշատ թվով զոհերն ու մահերն են եղել՝ անհերքելի փաստ է:

Սակայն երիցս ինքնիշխանն անսխալական է:

Նա ինքն իրեն համարում է մեսիա, առաքյալ, ազգի ընտրյալ, անփոխարինելի առաջնորդ:

Համոզված է, որ ինչ անում՝ ճիշտ է անում, ինչ ասում՝ ճիշտ է ասում, անգամ, երբ ինքնահակասում է, նույն թեմայի շուրջ արտահայտում է տրամագծորեն հակառակ միտք:

Նրան բնավ չի հետաքրքում, որ աննորմալ է ու անընդունելի, որ պետության ղեկավարը լինի անսկզբունք, անմակարդակ, անբարոյական, որ երկրի ղեկավարի խոսքում ու արարքներում լինի այդքան սուտ, ֆալշ, կեղծիք, ջուրծեծոցի, հակասություն, անիմաստ ու անհիմն պնդումներ։

Դու այն հեղհեղուկ ու ոչ կայուն կերպարն ես, որը նույն ասուլիսում մեկ ասում է՝ այո՛, ճանաչել եմ Արցախը Ադրբեջանի կազմում, անգամ ափսոսում, ցավում, որ ավելի շուտ դա չի արել, բայց գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», 2018-ին էլ եկել էր իշխանության՝ ոչ մի թիզ չզիջելու կոչերով, փոխզիջումն էլ համարելով դավաճանություն, իսկ հիմա ասում է՝ ես ոչինչ չեմ զիջել։

Դարձյալ տեղին է հարցը՝ բա ինչո՞ւ չէիր ասում, որ գալիս ես հանձնելու։

Որ փոշմանել ես, որ դեռ 18-ին չես հանձնել:

Խոսում է Սյունիքով լոգիստիկ ճանապարհները ինչ-որ մի ընկերությանն արտապատվիրակելուց, հետո՝ ինքնիշխանությունից:

Ասում է՝ 2021 թվականից օգտագործած՝ «ապագա կա» կարգախոսն այսօր իրականացրել է, որ փաստացի՝ այդ ապագան եկել է, հիմա է, սա է իր խոստացած ապագան:

Արցախի հանձնումը, Հայաստանի սուվերեն տարածքից մի հատվածի հանձնումը, Հայաստանի տարածքի մի մասը օկուպացիան, Հայաստանի 13 միլիոնի արտաքին պարտքը, հարկերի ու տուրքերի ավելացումը, քաղաքական ռեպրեսիաները, հետապնդումներն ու կալանավորումներն այդ «ապագա կա»-յի բաղադրիչներն են:

Այդ «ապագա կան» արվել է հազարավոր քառակուսի կիլոմետրերի, զոհերի արդյունքում, իսկ ինքը որպես այդ գաղափարի երաշխավոր շարունակում է մնալ իշխանության գլխին։

Բայց և որպես թավշյա բաստիոնապետ ցինիզմով հայտարարում է.

«Եթե քաղաքացիները համաձայն չեն, դժգոհում են, կոչ եմ անում հեղափոխություն անեն»:

Դը Գոլն ասում էր՝ «Իշխանության հասած անմակարդակը, պետությունը իջեցնում է իր մակարդակին»։

Այ այսպիսի մի ուղեղ է այսօր կառավարում Հայաստանը, առաջնորդում մի ողջ ազգի:

Այս մարդն է երկիրը վերածել «օուրելյան անասնաֆերմայի»:

Որն ասեմ, որը թողնեմ…

Կասեմ մի բան.

ինչ խոսք՝ լացելու չափ խնդալու է…

Մեզ հասնում է:

Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին, անկախ նրանից ինքն է ընտրել, ինքն է կարգել, թե դրսից են նշանակել:

Որ որքան էլ ժողովրդի մեծ մասը դժգոհ է, այդուհանդերձ՝ հանդուրժող, համակերպվող է, հետևաբար՝ ամորֆ է ու ապատիկ:

Որ մեր բոլոր դժբախտությունների հիմքում՝ բանականության, ռացիոնալիզմի, ադեկվատության, խոհեմության ու սթափության դեֆիցիտն է:

Այնպես որ, չբողոքենք, որ նա մեր հավաքական ամոթն է, խարանն ու խատառակությունը, մեր խաչն է, որին դեռ քարշ ենք տալիս:

Համենայն դեպս՝ մինչև հաջորդ տարի:

Իսկ եթե վերարտադրվի, (որի հավանականությունը մեծ է) ապա մինչև 31 թիվ, գուցե և ավելին:

Սա քո ընտրությունն է՝ հպարտ ու դուխով, ադեկվատ ու գիտակցող քաղաքացի…

Ուստի՝ սրան-նրան էլ մի մեղադրի:

Ասածներն ու հաջորդիվ դուրս տալիքը լսի՝ մեղա՜-մեղա՜ կանչի, իսպանական ամոթ ապրի, ջղայնացի, գործիդ կպի…»: