6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար
Մեկ ամսվա ընթացքում այդ նամակի բովանդակությունը ՀԷՑ-ի համար չի բացվել և քննարկումներ չեն եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։
Նամակում ասվում էր, որ եթե այս-այն հարցը չլուծվի, կգնանք պետականացման։
«Հաշվի առնելով մյուս տարվա իրադարձությունները (նկատի ունի ընտրությունները` խմբ.)` այս պրոցեսը քաղաքական է։ 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար»։