Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմաց
Հասարակություն

Կյանքից հեռացել է վաստակավոր մանկավարժ, բարերար դոկտոր Հարություն Արմենյանը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համայնքը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է պատվավոր նախագահ, նախկին հոգաբարձու, դասախոս, վաստակավոր մանկավարժ, սիրված ընկեր և բարերար՝ դոկտոր Հարություն Արմենյանը։

Դոկտոր Արմենյանը 14 տարի նախագահել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ հիմնարար վերափոխումներով լի մի շրջան, որի ընթացքում նա թողել է մնայուն ժառանգություն, ինչի շնորհիվ ձևավորվել է Համալսարանի հետագա ուղին և զգալիորեն ընդլայնվել դրա ազդեցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում։ Որպես հեռատես կրթական գործիչ, բժիշկ և հանրային առողջապահության ոլորտի մասնագետ՝ նա առանցքային դեր է ունեցել նոր ակադեմիական ծրագրերի ձևավորման, ՀԱՀ-ի գիտահետազոտական ներուժի ընդլայնման, ինչպես նաև Համալսարանի՝ Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից հավատարմագրման գործընթացի ուղղորդման հարցում։ Նրա ղեկավարությամբ ՀԱՀ-ը ոչ միայն ստեղծեց ժամանակակից ենթակառուցվածքներ, այլև ընդունեց իր առաջին միջազգային ուսանողներին և մեկնարկեց մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Դրանց թվում են՝  գրականության թվային գրադարանը և Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որի շնորհիվ հիմնադրվել է ավելի քան 550 բիզնես, ստեղծվել է 1169 աշխատատեղ, և ձեռնարկատիրության ոլորտում վերապատրաստվել է 1830 մարդ։ Դոկտոր Արմենյանի առաջնորդությամբ մեկնարկած այս և այլ նախաձեռնություններն այսօր ևս շարունակում են խորապես ձևավորել ՀԱՀ-ի ուսանողների, շրջանավարտների և դասախոսների կյանքը՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Իր կնոջ՝ Սոնայի հետ միասին, դոկտոր Արմենյանը մեծահոգաբար աջակցել է Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի ուսանողներին՝ տրամադրելով կրթաթոշակներ։ Այս աջակցությունն անհամեմատելի ազդեցություն է թողել բազմաթիվ մարդկանց կյանքում՝  վերացնելով կրթության ճանապարհին գոյություն ունեցող ֆինանսական խոչընդոտները։ Դոկտոր Արմենյանը ծնվել է Բեյրութում։ Նա ստացել է Բժշկագիտության դոկտորի աստիճան Բեյրութի ամերիկյան համալսարանից (ԲԱՀ), իսկ այնուհետև՝ Հանրային առողջապահության մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճաններ՝ Ջոնս Հոփկինսի Հանրային առողջապահության դպրոցից (ներկայումս՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետ)։

Նա եղել է հանրային առողջապահության և գիտակրթական համայնքների համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդ։ Դոկտոր Արմենյանի ակադեմիական և ղեկավարական գործունեությունն ընդգրկել է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում՝ ծրագրերի մշակում Բահրեյնի առողջապահության նախարարությունում, Բեյրութի ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան, Ջոնս Հոփկինսի համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի փոխնախագահ և նախագահի պաշտոնակատար, ինչպես նաև Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի տնօրեն և պատվավոր պրոֆեսոր։

Նա եղել է նաև ՀԱՀ Առողջապահական գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, Քինգ Սաուդ համալսարանի (Ռիադ) Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի բաժնի ամբիոնի ղեկավարը, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության Ֆիլդինգի դպրոցի ակադեմիական ծրագրերի փոխդեկանը և համաճարակաբանության հրավիրյալ պրոֆեսորը։

Դոկտոր Արմենյանը եղել է Լոնդոնի բժիշկների թագավորական քոլեջի, ինչպես նաև Ամերիկյան համաճարակաբանական միության անդամ։ Նա երկար տարիներ ծառայել է Լիբանանի Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական գործադիր խորհրդում, ինչպես նաև գործել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» ու «Կարագյոզյան հիմնադրամի» գործադիր մարմիններում։ Դոկտոր Արմենյանը 15 տարի զբաղեցրել է Epidemiologic Reviews ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը և եղել է մի շարք մասնագիտական ամսագրերի և գիտական հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ։ Նա նոր մոտեցում է ներդրել համաճարակաբանական հետազոտությունների ոլորտում՝ օգտագործելով Հայ Առաքելական Եկեղեցու ծխական մատյանները՝ ուսումնասիրելու մանկական մահացությունը և առողջապահական այլ ցուցանիշներ Սփյուռքի 16 երկրներում՝ 300 տարվա կտրվածքով։ Նա նաև առաջիններից էր, ով համաճարակաբանական մեթոդներ կիրառեց՝ վերլուծելու Լիբանանի քաղաքացիական պատերազմի ազդեցությունը բնակչության առողջության վրա 1980-ականներին, ինչպես նաև հետազոտելու 1988 թ. երկրաշարժի երկարաժամկետ հետևանքները Հայաստանում՝ իրականացնելով 23-ամյա ուսումնասիրություն երկրաշարժից փրկված բնակչության շրջանում։ Դոկտոր Արմենյանը հեղինակել է ավելի քան 100 գիտական հոդված և փորձագիտական գնահատման ենթարկված գրքի գլուխներ, 20 գիրք, ինչպես նաև երկու գեղարվեստական ժողովածու՝ իր ջրանկարներով և արձակ բանաստեղծություններով՝ հայերեն և անգլերեն։ Դրանք են՝ «Երանգներ․ Հայաստան և անդին» (Colors and Words:

From Armenia and Beyond) և «Անցյալն այստեղ դեռ չի հալվել» (Past Does Not Yet Melt Here)։ 2009 թվականին նա հրապարակել է իր նոր ուսումնական գիրքը՝ «Պատահար – վերահսկում մեթոդ․ կառուցվածք և կիրառություններ» (Case-Control Method: Structure and Applications) վերնագրով, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կողմից։ Նրա բազմաթիվ պարգևների շարքում են՝ Էրնեստ Լիման Սթեբինսի մեդալը՝ կրթության ոլորտում ցուցաբերած գերազանցության համար, «Ոսկե Խնձոր» մրցանակը, ինչպես նաև «Խորհրդատվություն, դասավանդում և մենթորություն» մրցանակը (երկու անգամ)՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ դասավանդման ոլորտում ցուցաբերած գերազանցության համար։ Նա պարգևատրվել է նաև Մովսես Խորենացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ինչպես նաև Լիբանանի Հանրապետության նախագահի «Մայրիի շքանշան» մեդալով։ Բացի այդ, նա անդամակցել է «Ալֆա Օմեգա Ալֆա» բժշկական և «Դելտա Օմեգա» հանրային առողջապահության պատվավոր ակադեմիական ընկերություններին։

Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ դոկտոր Արմենյանը տաղանդավոր նկարիչ էր։ Նա սկսել է զբաղվել ջրանկարչությամբ 1976 թվականին՝ Բեյրութում, քաղաքացիական պատերազմի ամենածանր տարիներին։ Իր ստեղծագործությունների միջոցով նա ձգտել է պահպանել խաղաղության և գեղեցկության այն քիչ մնացորդները, որոնք դեռ գոյություն ունեին հայրենիքում։ «Ամենահագեցնողն ու խաղաղեցնողը այն պահերն էին, երբ կարող էի իմ ապրումները արտահայտել գույների և պատկերների միջոցով», – ասել է նա։ Դոկտոր Արմենյանի ներդրումը ՀԱՀ-ի, բարձրագույն կրթության, հանրային առողջապահության և հայ հասարակության զարգացման գործում անջնջելի է։ Նրա գործը շարունակում է ապրել այն հազարավոր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և համայնքի անդամների միջոցով, ում նա ոգեշնչել, ուղղորդել և զորացրել է։

Հայաստանի ամերիկյան համալսարան