Այսօրվանից պետք է պատրաստվել դիմադրության. միջանցք չպետք է լինի. «ՀայաՔվե»
Ինչպես ադրբեջանական, այնպես էլ ամերիկյան և թուրքական կողմերը պնդում են, թե Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհը պետք է կարգավիճակ ունենա, իսկ դա նշանակում է, որ այն չի լինելու Հայատսնի իրավազորության ներքո:
•Եթե դու չես վերահսկում այդ ճանապարհով անցնող մեքենաների մուտքն ու ելքը, նշանակում է` այդ ճանապարհը քոնը չէ, դու ինքնուրույն պետություն չես։ Սա տանում է Հայաստանի՝ թուրքական վիլայեթի վերածման, որում ղեկավար կմնա Թուրքիայի և Ադրբեջանի սիրելի գործիչ Փաշինյանը։
Ուշագրավն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս հարցում կարծես թե կարողացել է համոզել ամերիկյան կողմին:
Սակայն ադրբեջանական կողմն անգամ այսքանից հետո Հայաստանի հետ չի ցանկանում որևէ փաստաթուղթ կնքել, որով Հայաստանը կունենա համազոր կարգավիճակ։
Ալիևի նպատակն այն է, որ Հայաստանն անգամ Փաշինյանից հետո մնա ստորացած և նվաստացած վիճակում:
Պետք է հենց այսօրվանից պատրաստվել դիմադրության. միջանցք չպե´տք է լինի: