Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը․ Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սահմանադրությունը կրկին պետք է նշել՝ երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը: Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում Վեհափառ Հայրապետի գործունեությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում:
Այս ամենն ակնհայտ ապօրինի է, հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է»: