Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանին
Միջազգային

Ինչ կլինի, եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման

Քաղաքագետ Արա Պողոսյանը վերլուծում է տարածաշրջանում՝ Հայաստանի համար կարևոր և վտանգային նոր տանդեմի հնարավոր ստեղծումը.

«Եթե Սիրիայում «Հայաթ Թահրիր աշ–Շամի» գլխավորությամբ իշխանության եկած Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) կարողանա Թուրքիայի օժանդակությամբ մնալ իշխանության և պահպանել Սիրիայի միասնականությունը, ապա ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում կձևավորվի նոր տանդեմ՝ Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան։ Թուրքիան այս ուղղությամբ ներդրել է հսկայական ռեսուրսներ և ամեն ինչ անում է, որպեսզի Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) հաջողի։ Թուրքական TRT-ն հաղորդում է, որ այս ընթացքում թուրքական հետախուզությունը կարողացել է չեզոքացնել ալ–Ջուլանիի դեմ մի քանի մահափորձ։ Եթե սրան գումարենք նաև Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծությունը, որի ժամանակ նաև նախագահական պալատն էր ենթարկվել հարվածների, ապա ակնհայտ կդառնա, որ Սիիրիան մոտ ապագայում չի կարող ապահովել ներքին անվտանգություն և միասնականություն։ Այս պահին Սիրիայի ներսում կան երեք ամենաակնառու հակամարտության օջախները՝ քրդական, ալեվիական և հարավում՝ դրուզական։

Իսրայելի համար ազգային անվտանգության սպառնալիք է Թուրքիա–Սիրիա–Պակիստան տանդեմը, որին անմասն չի կարող մնալ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը։ Կա մեկ այլ չափազանց կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելի համար աստիճանաբար դառնալու է անկառավարելի։ Վերջինս կուրացել է հաղթանակի ու փառքի փայլից և այլևս իրեն զգում է հզոր առաջնորդ, ինչը մի օր հակադրելու է Իսրայել–Ադրբեջան շահերը, հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ հենց Սիրիայի տարածքում նկատվում է անուղղակի հակամարտություն Թուրքիայի և Իսրայելի միջև։

Սիրիայի վերականգնումը հակասում է Իսրայելի համակարգային շահերին, ուստի Իսրայելը ըստ էության կփորձի Սիրիայում խաղարկել վարչակարգի տապալման սցենար, որի հաջողության պարագայում նմանատիպ սցենար հնարավոր է խաղարկվի նաև Իրանում։ Նման սցենար խաղարկելու համար Իսրայելն այս պահին ունի դրուզների աջակցությունը, սակայն դա բավարար չէ նման օպերացիա իրագործելու համար, հետևաբար Իսրայելը կփորձի համագործակցություն սկսել քրդերի և սիրիական գործող վարչակարգից դժգոհ ալեվիների հետ։

Ուստի, տեսակետը, որ Էս–Սուվեյդայում հաստատված հրադադարը կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն, կարծում եմ հիմնազուրկ է։

Տեղի ունեցող գործընթացները Հայաստանի դիտանկյունից եթե վերլուծենք, ապա այստեղ մենք կտեսնենք շահերի էական փոփոխություն։ Եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման ճանապարհով, ապա դա Հայաստանի ազգային անվտանգության շահերին հակասող տանդեմ կլինի, ուստի այս պարագայում մենք կտեսնենք ազգային–պետական շահերի համընկնման նոր երևույթ։ Եթե Հարավային Կովկասում հայ–իսրայելական շահերը հակընդդեմ թշնամական են, ապա Սիրիայում ձևավորված նոր կոնֆիգուրացիան հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսրայելի շահերին։

Մյուս կողմից, հնարավոր չէ հաշվի չառնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերը այս նոր կոնֆիգուրացիայի մեջ։ Որքան էլ այժմ Իրանը փորձում է սոլիդարություն դրսևորել սիրիական նոր վարչակարգի նկատմամբ, ակնհայտ է, որ այս վարչակարգը մի ծայրով էլ ուղղված է հենց Իրանի շահերի դեմ։ Եվ ձևավորվում է հետաքրքիր միջավայր՝ եզակի հարց է որտեղ Իրանի և Իսրայելի շահերը խորքում համընկնում են, իսկ առերևույթ՝ որևէ կողմ չի զիջելու»։