Կոտայքի մարզպետը 4 օրով արձակուրդ է մեկնել
Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 22-25-ը ներառյալ:
- Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը: