Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Եռակողմ հայտարարության 9-րդ կետն անալոգ չունի Լաչինի միջանցքի հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

Ի պատասխան ադրբեջանցի Ռ․ Բագիրովի՝ այսպես կոչված միջանցքի մասին ինձ ուղղված հարցադրման, որը կներկայացնեմ մեկնաբանության մեջ։

Իհարկե Ձեր տեսանկյունից գուցե Դուք հավատում եք, որ խնդիրը 2020 թվականի նոյեմբերի 9-10–ի համաձայնության մեջ է։ Այս տեսանկյունից իհարկե կա տրամաբանություն ասվածի մեջ, պայմանով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10–ի եռակողմ համաձայնությունը գործում է։

Եթե գիտեք, եռակողմ համաձայնությունը ներառում է 9 կետ։

1. «Հայտարարվում է արցախյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։

Ընդամնեը մի քանի ամիս հետո Ադրբեջանի Զինված ուժերը գերևարում են 21 հայ զինծառայողների Հադրութի մերձակա դիրքերից։

2021 թվականի ապրիլ ամիսց մինչև 2023 թվականը տարբեր ռազմական օպերացիաներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա և այլն։

2. «Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը»։

Այս պայմանը կատարվել է։

3. «Արցախի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա)»։

Այս պայմանը ևս կատարվել է։

4. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։

Այս կետը կատարվել է մասամբ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական օկուպացիայից հետո առանց 5 տարի ժամկետը լրանալու ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվել, միաժամանակ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարել իրենց ֆունդամենտալ պարտավորությունը՝ ապահովել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, ինչի համար և նրանք տեղակայվել էին։

5. «Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն»։

Այս պայամանը կատարվել է մասնակի՝ թեպետ ստեղծվել է կենտրոնը, սակայն այն չի ապահովել ամենկարևոր իր առաքելությունը՝ որը սահմանված է 1-ին կետում՝ հակամարտող զորքերը կանգնում են այն կետերում, որտեղ եղել են։ Ադրբեջանական զինված ուժերը սկսում են ԼՂՀ հարակից բարձունքների գրավումը, հարձակվում են ՀՀ Սոթք—Վարդենիս, Ջերմուկ և Սյունիքի մարզի սահմանամերձ ուղղություններով։

6. «Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը[Ն 1] Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը։ Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Արցախի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Այս կետի եռաջին մասը կատարվել է, սակայն վերջին մասը՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։ Ադրբեջանը միտումնավոր և սիստեմատիկ բնույթ կրող գործողություններով 2022 թվականից սկսել է խոչընդոտել, այնուհետև կեղծ բնապահպանական արշավի միջոցով արգելափակել հենց այս համաձայնությամբ սահմանված երթուղին, ինչը կոպիտ խախտում է եռակողմ համաձայնության։

7. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո»։

Այս պայմանը առհասարակ անտեսվել է Ադրբեջանի կողմից։

8. «Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում»։

Այս պայմանը իրականացվել է չափազանց քաղաքական մոտիվներով։ Մինչ Հայաստանը միանգամից ազատ է արձակել նույնիսկ քրեական հանցագործներին, ովքեր Հայաստանում դատապարտվել էին խաղաղ բնակիչներ սպանելու համար, ազատ արձակվեցին, իսկ Ադրբեջանը հայ ռազմագերիներին ազատ էր արձակում փուլային, յուրաքանչյուր խմբի ազատ արձակման դիմաց Հայաստանի առաջ պայմաններ դնելով, ավելին՝ հայ ռազմագերիների մյուս մասը մինչև այժմ պահվում է Բաքվի բանտերում։

9. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Եվ ահա Ձեր նշած 9–րդ կետը, որին այնքան հղում եք կատարում։ Ինչպես տեսնում եք, այստեղ չկա «միջանցք» տերմին։ Այստեղ գրված է անխոչընդոտ երթևեկություն։ Որին հայկական կողմը դեմ չի եղել երբեք՝ փոխադարձության սկզբունքով, ինչպես նշված է առաջին նախադասության մեջ։

Միակ վիճելի կետը մնացել էր «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները» նախադասությունը։

Բայց՝ 2022 թվականից Իլհամ Ալիևը նախ սկսեց խոսել, որ ինչ սկզբունքով պետք է գործի Լաչինի միջանցքը, նույն սկզբունքով պետք է գործի ՀՀ տարածքով դեպի Նախիջևան անցնող ճանապարհը, որի մասին ինչպես տեսնում եք, եռակողմ հայտարարության մեջ որևէ անալոգային հղում չկա։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական օկուպացիան։

Հիշեցնեմ, որ այն նույն եռակողմ համաձայնությամբ հստակ սահմանված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության մասին։

Ըստ էության, որպես հետևություն՝ Եռակողմ Հայտարարությունը ո՛չ թե ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների մասին էր, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի մասին էր։ Եթե չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրավա–քաղաքական սուբյեկտը, եթե խախտվել են ֆունդամնետալ նշանակության բոլոր կետերը, ապա արդյո՞ք կարող է վավերական լինել Եռակողմ հայտարարության օրինակ 9-րդ կետը, թեպետ արձանագրեցինք, որ 9–րդ կետում որևէ միջանցքի մասին պարտավորություն չկար, այլ անխոչընդոտ երթևեկության մասին, որի անվտանգության բաղադրիչը պետք է ապահովեին ՌԴ սահմանապահ ուժերը։
Ինչպես տեսնում եք, թեպետ Եռակողմ հայտարարության 9-րդ կետը բացարձակապես անալոգ չունի Լաչինի միջանցքի հետ, սակայն անգամ Իլհամ Ալիևն է համարել, որ այս երկուսը իրար հետ ուղիղ կապ ունեն։

Այնպես որ, խնդրում եմ, առնվազն հղում չկատարել այս հայտարարությանը, որովհետև եթե անգամ հետևենք Իլհամ Ալիևի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի լոգիկային, ապա մինչը համաձայն 9-րդ կետի անխոչընդոտ երթևեկություն ապահովելը պետք է նախ վերականգնվի հենց օրինակ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ եղած իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ։

Հ․Գ․ Այլ դեպքերում չէի անդրադառնա, սակայն միայն այն, որ դիմել եք ինձ հարգալից, համարեցի, որ հարգանքին պետք է հարգանքով պատասխանել։