Սիրուշոն ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել
Սիրված երգչուհի Սիրուշոն արձակուրդում է։ Նա հանգիստն անցկացնում է ամուսնու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի ու երեխաների հետ։
Սոցցանցերի իր էջերում երգչուհին լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, որտեղ նրանք Հայաստանում բնության գրկում են։
«Աշխարհից հեռու։ Այս ընթացքում ժամանակիս 100%ը ընտանիքինս ու ընկերներինս էր...բնության մեջ, բնության հետ»,-լուսանկարներին կից գրել է նա։


