Անահիտ Ավանեսյանը նեղվել է, քանի որ իրենք դատի են տվել. Ա. Պողոսյան
Անահիտ Ավանեսյանը ակտիվ «+»-եր է հավաքում, նեղվել է, քանի որ իրենք դատի են տվել։ Գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա շարունակում է.
«Սակայն լուռ էր, երբ իր քաղաքական թիմակիցը թքում էր հայրենակցի վրա, երբ իր քաղաքական թիմակցի հայրը իր հայրենակիցներին <<համբալ>> էր ասում, լռում էր, երբ ԱԶԳԸ բաժանում էին սևերի ու սպիտակների և այսպես շարունակ։ Նայում եմ + դնողներին, շատերը առողջապահական համակարգից են` տնօրենից բուժքույր, նախարարության աշխատակիցներ, երևի հաճոյանալու ձև է, կամ հանձնարարական։
Հ.Գ. Հետաքրքիր է, եթե խոշտանգված մեր հերոսների դիերը, որոնք պարկերով հատակին էին, նկարը նախարարը դներ ու գրեր «ով կողմ է իմ հրաժարականին, թող դնի +» ինչքան մարդ կմիանա՞ր»։