Ինչպիսի ճղճիմ արդարացում․ ՀՀ կառավարությունը փրփուրներից է կախվում․․․ քաղաքացիների արձագանքը կառավարությանը
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
ՀՀ կառավարությունը արձագանքել է միջազգային դատարանի որոշմանը՝ նշելով, թե՝ հարգում են օտարերկրյա արբիտրաժների որոշումները, բայց, իբր թե, պետք է առաջնորդվեն ՀՀ Սահմանադրությամբ։
ՀՀ քաղաքացիները, կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում արձագանքել են այս հայտարարությանը՝ նշելով, որ կառավարությունը կառչում է փրփուրներից՝ իր ճղճիխ արդարացումբերով։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է քաղաքացիների արձագանքերից մի քանիսը։