Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ. կազմալուծել և կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը:

Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» և կարող է արտաքուստ որոշ միամիտների մոտ տպավորություն թողնել, թե նրա պայքարը Կաթողիկոսի դեմ է, իսկ մտահոգությունը վերջինիս բարեվարքությունն է կամ դրան առնչվող ենթադրյալ հարցերը, ապա երեկ Փաշինյանն արդեն ավելի հեռուն է գնում ու հստակ արտահայտում իր նպատակը:

Այսպես, նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»):

Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ. ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին:

Մի առանձին վերլուծության առարկա է սահմանված «չափանիշներին» համապատասխան «կազմակերպչական խմբի» և դրա ղեկավարի ընտրության հարցը:

Հրաշալի պատկերացնելով ներկայացված չափանիշների պրակտիկ անկիրառելությունը՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն կհաջողվի «Աստծու օգնությամբ», «հոգու աչքերով» (հունիսի 10) կամ «հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությամբ» (հուլիսի 23) գտնել իր պատկերացրած թեկնածուներին:

Դե իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն. «Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»: Բրավո: Ինչպիսի ԾԱՂՐ մարդկային բանականության նկատմամբ:

Այս միտքը ռացիոնալ վերլուծության չի տրվում, քանի որ պարզ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է և կարող է իր արժանի տեղը գրավել անթույլատրելի մտավոր մանիպուլյացիաների և տրամաբանական սխալների շտեմարանում:

Կարծում եմ՝ ակնհայտ ու պարզ է, որ հայ հասարակության աչքի առաջ, հավանաբար ակնկալելով այդ հասարակության միամիտ կամ միգուցե մանիպուլյատիվ քարոզչության տակ գտնվող զանգվածի աջակցությունը, պետական իշխանությունը ամենաբարձր մակարդակով փորձ է անում կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, հրահրել հասարակական խժդժություններ և բախումներ, իրականացնել անօրինական, հակասահմանադրական գործողություններ՝ անուղղելի վնաս հասցնելով մեր երկրի և պետության միջազգային հեղինակությանը: Իսկ թե այդ ամենը ում շահերից է բխում, դատեք ինքներդ․․․»։