Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Չի ստացվելու երկակի խաղ խաղալ

 «Հրապարակ»-ը գրում է.

Ո՞րն է Փաշինյանի՝ Ալթայ մեկնելու նպատակը, եթե կոշտ հակառուսական հայտարարություններ են անում եւ խոսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նկատում է.


«Նա երբ զգում է, որ իր վիճակը լավ չէ, փորձում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի Դաշնության հետ: Այստեղ խնդիրը կապված է ռիսկերի հետ: Եթե Նիկոլ Փաշինյանն ամբողջապես հարաբերությունները փչացնի Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը դուրս կմղվի ԵԱՏՄ-ից, իսկ դա մեծագույն հարված կլինի Հայաստանի տնտեսությանը: Այս պահին որեւէ դիվերսիֆիկացիա, ինչպես իրենք են սիրում ասել, հնարավոր չէ, քանի որ ուրիշ շուկա այս պահի դրությամբ գրավել չեն կարող: Այդ պարագայում պարզ է, չէ՞, թե ինչպիսի հարված կլինի Հայաստանի տնտեսությանը, եթե ԵԱՏՄ-ից դուրս գա: Արդեն իսկ մեծ խնդիրներ կան: Հազարից ավելի բեռնատարներ կանգնած են Լարսում: Կոնյակագործների խնդիրն է շատ սուր դրված: Գուցե ժամանակին էլ կային նման խնդիրներ, սակայն այժմ Ռուսաստանը բացահայտ քայլեր է ձեռնարկում: Փաշինյանը ցանկացավ հանդիպել Միշուստինի հետ, սակայն, եթե նկատեցիք, Միշուստինը Փաշինյանի ժպիտին չարձագանքեց, իսկ դա նշանակում է, որ նրանց ծանր խոսակցություն է սպասվում, եւ դա իր պատճառներն ունի:

Առկա է նաեւ Սյունիքի խնդիրը` միջանցքի հարցը, ինչքան էլ Ռուսաստանը պնդի, որ այն 2 պետությունների հարցն է, միանշանակ է, որ ռուսական կողմը չի կարող անմասն մնալ, որովհետեւ այստեղ ոչ միայն խնդիրն այն է, թե ով է վերահսկելու ճանապարհը, այլ՝ այն, թե ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ տեղի կունենան, եւ ինչով կավարտվեն դրանք տարածաշրջանի, հատկապես` ՌԴ-ի համար: Եթե վերցնենք այն, որ Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը, ապա Ռուսաստանն այդ պարագայում ուժեղ հարված կստանա հարավից, ինչից ակնհայտորեն խուսափում է: Ադրբեջանի հետ հարաբերությունները որքան էլ վատթարացել են, կողմերը պահպանում են հարաբերությունները, մի պարզ պատճառով` որեւէ տեղից երկրորդ ճակատ բացելու դեպքում Ռուսաստանը ծանրագույն հարված կստանա: Փաշինյանը շարունակելու է երկակի խաղ խաղալ, սակայն այս անգամ չի ստացվելու մի քանի լարի վրա խաղալը: Կոնֆերանսն ի՞նչ է, առանձնապես լուրջ հարցեր չկային մեզ համար, Մհեր Գրիգորյանն է մշտապես մասնակցել նման կոնֆերանսներին, այս անգամ Փաշինյանն է որոշել մասնակցել, իսկ դա նշանակում է, որ նա խոր տագնապներ ունի եւ այս քայլով փորձում է այն վերացնել»: