Հայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները
Տնտեսություն

2026 թվականի համար կպահանջվի շուրջ 40-50 մլն դրամ. փոփոխություններ գյուղատնտեսական կոոպերատիվների լիզինգի սուբսիդավորման կարգում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի (Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին) N 105-Լ որոշման մեջ։

Նշվում է, որ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով: Համաձայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ներկայացված տվյալների, հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող շուրջ 500 գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվ, որից մոտ 150-ը՝ գյուղատնտեսական։

Ագրարային ոլորտում կարևորվում է կոոպերացիայի խթանումը և գյուղատնտեսական կոոպերատիվների (ԳԿ) զարգացումը։ Միաժամանակ, ֆինանսական միջոցների սղության պատճառով ԳԿ-ների մոտ հաճախ առաջանում են խնդիրներ՝ արդյունավետ գործունեության վարման համար ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցում, մասնավորապես, 20 տոկոս կանխավճարի առկայությամբ պայմանավորված։

Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել լրացում և գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի տոկոսադրույքը (առավելագույնը՝ 14 տոկոս) սուբսիդավորել այնպիսի չափաքանակով, որ վերջինիս կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։ Այս կարգով շահառու կարող է հանդիսանալ այն ԳԿ-ն, որը չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ։

Լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի կարգի հաստատումից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզիգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար։

Կարգով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 15 մլն դրամը։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 15 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։ Կարգի շրջանակում լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։

Այս նախագծի ընդունման կապակցությամբ 2025 և 2026 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով նաև շահառուների սահմանափակ քանակը։ 2025 թվականի համար լիզինգի տոկոսադրույքի և կանխավճարի սուբսիդավորման համար լրացուցիչ գումար չի պահանջվի, իսկ 2026 թվականի համար կպահանջվի շուրջ 40-50 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում