NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

«Ինչ ուզեմ՝ կանեմ». «Ֆայտոն»-ի սեփականատերն ասել է, թե իբր իր թիկունքին Ալեն Սիմոնյանն է կանգնած. գիտի՞ ԱԺ նախագահն այդ մասին

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել «Ֆայտոն Գրուպ» ՍՊ ընկերության տաքսի ծառայություններ մատուցող  «Ֆայտոն» տաքսի ծառայություններից օգտված ուղևորներից: Վերջիններս մեզ հետ զրույցում դժգոհություններ հայտնեցին առ այն, որ ընկերությունն իրենց ուղեվարձի ՀԴՄ կտրոն չի տրամադրել: Մինչդեռ, կտրոնը ոչ միայն անհրաժեշտ է եղել ուղևորին՝ այն համապատասխան վայր ներկայացնելու համար, այլև ՊԵԿ նոր կարգավորումների համաձայն՝ օնլայն հարթակում գործող ուղևորափոխադրող կազմակերպությունները պարտավոր են ուղևորին տրամադրել ՀԴՄ կտրոն:

Մեզ հետ զրույցում, ուղևորները հայտնել  էին նաև, որ «Ֆայտոն» տաքսի ծառայությունից օգտվել են զուտ այն պատճառով, որ համանման ծառայություն մատուցող մրցակից մյուս բոլոր ուղևորափոխադրողներից սա ամենամատչելին է եղել:

«Եթե  իմանայի, որ ուղեվարձի ՀԴՄ կտրոն չեմ ստանալու՝ ավելի լավ էր ուրիշ մեքենայով գնայի: Դա ինձ համար խնդիր առաջացրեց: Է, ի՞նչ պատկերացնեի: Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տոմսն ավելի էժան»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրան ավելի շատ մեկ այլ դրվագ էր զայրացրել:

«Երբ ասացի՝ ես կբողոքեմ, ինձ պատասխանեցին, թե՝ ում ուզում ես՝ գնա-բողոքի: Ու հետո, գիտե՞ք, թե ինչ իմացա: Էդ «Ֆայտոն»-ի տերն ասել է՝ իմ դեմ խաղ չկա, իմ թիկունքին Ալեն Սիմոնյանն է (ԱԺ նախագահ) կանգնած: Չեմ հասկանում՝ ամենաթողությո՞ւն է: Սե՞նց են պայքարում կոռուպցիայի դեմ»,-վրդովված ասաց մեր զրուցակիցը:

NEWSPRESS.am-ը հարցմամբ դիմել է ՊԵԿ-ին, թե՝ լիցենզավորվե՞լ է «Ֆայտոն» տաքսի ծառայությունը` որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ու, եթե ընկերությունն ունի Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման
ծառայության մատուցման թույլտվություն,  տրամադրո՞ւմ է արդյոք էլեկտրոնային
ՀԴՄ կտրոններ և վճարո՞ւմ է արդյոք դրանից գոյացած պետական տուրքերը։

Հարցումն ուղարկելուց մի քանի օր անց ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ հարցմանն արձագանքելու համար պահանջվում է կատարել լրացուցիչ աշխատանք և ժամանակ: Իսկ դրանից արդեն ավելի քան մեկ անց էլ վերջապես եկավ պատասխան: 7 էջից բաղկացած պատասխանն իրենից ներկայացնում էր «դասախոսություն» այն մասին, թե որ մեքենաներն են համարվում ուղեփոխադրող, ինչ եղանակով են կատարվում ուղեփոխադրումներ, ովքեր են համարվում ուղևորներ ու էլի մի շարք օրենքի կետեր, որոնցով կանոնակարգվում են ուղեփոխադրումները:

Իսկ ինչ վերաբերում է «Ֆայտոն» տաքսի ծառայությանը, ապա դրա մասին վերջին էջում կար մի պարբերություն. իսկ  ավելի կոնկրետ՝ 5 տող, որտեղ նշված էր, որ կազմակերպությունը լիցենզավորված է, ունի հաշվառված 20 աշխատող, սեպտեմբերի 1-ից մինչ օրս պետությանը վճարել է 3,333,598 ՀՀ դրամ: Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնների տրամադրմանը, ապա այս մասին` ոչ մի խոսք: 

Այս պարագայում, իհարկե, անհասկանալի է, թե ինչի համար էր ՊԵԿ-ին հարկավոր լրացուցիչ աշխատանք, եթե մեզ հետաքրքրող հարցի պատասխանն այդպես էլ չստացանք:

Հաշվի առնելով վերը նշված ահազանգը` ՊԵԿ-ին առաջարկում ենք դասախոսության փոխարեն գործնական աշխատանք կատարել. գնալ ահազանգի հետքերով և ուսումնասիրություններ անել` պարզելու համար` արդյոք «Ֆայտոն» տաքսի ծառայությունը գործունեություն է ծավալում միայն օրենքի տառին համապատասխա՞ն, թե՞ անօրինական քայլերի է դիմում:

Տրամաբանական է, որ եթե ընկերությունն ամբողջությամբ գործեր օրինական դաշտում, ապա այն ներկայացնող իրավաբանական անձը չէր սպառնա բողոքողներին, թե՝ լավ եմ անում, ինչ ուզում` անում եմ, ում ուզում եք` գնացեք-բողոքեք և, առավել ևս, չէր շրջանառի պաշտոնյաների անուններ՝ հայտարարելով, թե թիկունք ունի:

Ի դեպ, ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի անվան հետ կապված տեղեկատվությանը, ապա NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը. որևէ կապ ունի՞ Ալեն Սիմոնյանը հիշյալ ընկերության հետ և արդյոք ընդհանրապես տեղյա՞կ է, որ այդ ծառայությունը մատուցող ընկերության ղեկավարը շահարկում է իր անունը:

Մեզ տեղեկացրին, որ Ալեն Սիմոնյանն արձակուրդի մեջ է, բայց խոստացան փոխանցել նրան հարցադրումը և արձագանքել առաջին իսկ հնարավորության դեպքում:

Արմինե Մկրտումյան