Շուրթերի սխալ ներարկման հետևանքով շտապ օգնություն պահանջող դեպքերը հաճախացել են. Ահազանգ
Պլաստիկ վիրաբույժ Արմեն Կոստանյանն ահազանգում է՝ շուրթերի սխալ ներարկման հետևանքով շտապ օգնություն պահանջող դեպքերը հաճախացել են։ Նա իր ֆեյսբուքյան էջում մի դեպք է ներկայացրել.
«Չէինք կարող չանդրադառնալ վերջերս պարբերաբար հանդիպող խնդրի` սխալ ներարկման հետևանքով շտապ օգնություն պահանջող դեպքերին, երբ յուրաքանչյուր օրը կարող է ճակատագրական լինել։
Բուժառուն դիմեց մեզ ֆիլլերի ներարկումից 4 օր անց՝ բարդ վիճակով։
Պատճառը՝ ֆիլլերը ներարկվել էր անոթի լուսանցքի մեջ, որի հետևանքով խաթարվել էր արյան մատակարարումը։ Եթե անոթը ժամանակին չբացվի, կառաջանան անդառնալի բարդություններ։
Միակ հնարավորությունը հյուսվածքը փրկելու՝ հիալուրոնիդազայի ներարկումն է զարկերակի լուսանցքի մեջ։ Նման ներարկումները առանց սոնոգրաֆիկ հսկողությամբ գրեթե անհնար են։ Ընդամենը 4 օր անց արդեն տեսել ենք վերականգնման նշաններ՝ առողջ հյուսվածք»։