Երևանի տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար կսկսեն տուգանել
Երևանի քաղաքապետարանն այս շաբաթ կսկսի վերապատրաստումներ, որից հետո կանցնի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարած անձանց տուգանելու գործընթացին։ Այս մասին հայտարարվեց քաղաքապետարանի հուլիսի 28-ի գործակարգավարական նիստում։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը։