Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Ավարտվել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանությաննախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանությաննախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձիվերաբերյալ քրեական վարույթինախաքննությունը:

Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիրներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալպաշտոնեական պարտականություններըստանձնելու և տարեկան հայտարարագրումթաքցրել է հայտարարագրման ենթակա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ս․Օ․-ն 2010-2015 թվականներիընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և հիշյալ տարածքում իր ենթակայությամբ գործող՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ․-ի, ինչպես նաև այլանձանց անմիջական մասնակցությամբ, առանցկառուցապատման իրավունքի, իր և իր ընտանիքիկարիքների համար կառուցել է ինքնակամշինություններ, որոնց արժեքը գերազանցում է ՀՀքրեական օրենսգրքով նախատեսված հանցավորճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի նվազագույն շեմը։

Վերոհիշյալ ժամանակահատվածում նշված պաշտոնատար անձինք առանձնատան վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարմանը ներգրավել են իրենցից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի՝ Ա․Գ․-ի հետ փոխկապակցված նույն վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Գ․Բ․-իընտանիքին պատկանող, շինարարականաշխատանքների իրականացմամբ զբաղվողընկերությունը, որի կողմից իրականացված շուրջ 58 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներըպաշտոնատար անձանց պահանջով որպես առավելություն տրամադրվել է նրանց՝ իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի և նրա հետ փոխկապակցված անձանց օգտին գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝բնապահպանության նախկին նախարար Ա․Մ․-նտեղեկացված լինելով, որ «Սևան ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետականսեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքիմարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը զավթված է պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից և հողատարածքի վրա արդեն իսկ ինքնակամ կառուցված են անօրինական շինություններ, դրանք քողարկելու և դրանց օրինական տեսք տալու համար, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, կազմակերպել են հողամասի վարձակալության ձևական մրցույթ։

Ս․Օ․-ն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-իտարածքում գտնվող վերոհիշյալ հողատարածքնիր կողմից զավթված լինելու և դրա վրա առանցկառուցապատման իրավունքի ապօրինիշենք-շինությունները կառուցելու հանգամանքները, անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, ապօրինի գործարքում իր մասնակցությունը չբացահայտելու, այդպիսով գույքի իրական պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, ինչպես նաև փաստացի իր կողմից զավթված հողատարածքը և դրա վրա կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով ապահովել է իր վարորդի մորաքրոջ որդու կողմից նշված հողամասի վարձակալության և կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար համապատասխան հայտի և կառուցապատման գործարար ծրագրի ներկայացումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովին: Այնուհետև, նշված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմում գտնվող պաշտոնատար անձինք, խախտելով մրցույթի կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության որոշման պահանջները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքի վերոնշյալ հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել են նշված անձին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով, պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Ս․Օ․-ն շահադիտական և անձնականշահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքըծառայության շահերին հակառակ օգտագործելով 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է իր ենթակա, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա․Գ․-ինև այլ անձանց, ՀՀ պաշտպանությաննախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13 մլն 120 հզր ՀՀ դրամ աշխատավարձ։

Այսպիսով, Ս․Օ․-ի՝ զբաղեցրած պաշտոնով ևդիրքով պայմանավորված՝ համապատասխանտեղական ինքնակառավարման մարմնի, ինչպեսնաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-իծառայողների կողմից առհասարակ միջոցներ չենձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, գործելով իր վերադասի՝ Ս.Օ.-ի հանձնարարությամբ, նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում առանձնապես խոշոր չափերով մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը, որի արդյունքում պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։  

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության բնականոն գործունեությունը, հիշյալ պետական մարմնի և ստորաբաժանման մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը, պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունները ներգրավվել են զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների  կառուցմանը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, ՀՀ ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդրից չբխող գործառույթների իրականացմանը և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջիններիս որպես աշխատավարձ վճարվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

2025 թվականի հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդագիր՝ ութերորդ գումարման պատգամավորներ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային  քրեական  հետապնդում  հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը 2025 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովում քվեարկության արդյունքում արժանացել է համաձայնության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Օ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմիցիշխանական կամ ծառայողականլիազորությունները կամ դրանցովպայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը), Ա․Գ․-ի նկատմամբ՝ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդկետով (առանձնապես խոշոր չափերով կաշառքստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդհոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատարանձի կողմից իշխանական կամ ծառայողականլիազորությունները կամ դրանցովպայմանավորված ազդեցությունը չարաշահելըկամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդկետով (առանձնապես խոշոր չափերով փողերիլվացմանն օժանդակելը):

6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: