էս ու՞մ տունն եք նկարել... ես հիշում եմ ձեր կեղտոտ, խզբզված պատերը. քաղաքացիներն արձագանքել են Աննա Հակոբյանի տեղադրած «նախահեղափոխական լուսանկարներին»
«Լուսանկարներ՝ մեր մինչհեղափոխական կյանքից». այսպես է վերնագրել լուսանկարների իր այսօրվա շարքը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Նա ի թիվս սելֆիների ու ամուսնու հետ լուսանկարների՝ հրապարակել է նաև լուսանկարներ իրենց նախկին տնից, որը վաճառել են։
Արձագանքելով հակոբյանին՝ քաղաքացիներն արդարացիորեն նշել են, որ դրանք այն բոլոր նկարները չեն, որ հրապարակվել են:
«Հլը ճիշտն ասեք, էս ու՞մ տունն եք նկարել... ես հիշում եմ ձեր կեղտոտ, խզբզված, սատանայական պատկերներով պատերի նկարները... Կուզե՞ք տեղադրեմ դուք էլ հիշեք».-գրել է Աննա Ենգորյանը:
Վանուհի Մխիթարյանն էլ նշել է.
«Ձեր անձնական նկարը նախկինում և հիմա` երկրի շահերը չի պաշտպանում: Մարդը հարստությունից չի գեղեցկանում, ճաշակը չի բարձրանում, ընդամենը դառնում է խնամված: Այո, դուք այս նկարներում 60.000 դրամ աշխատավարձ ստացող դեմքով եք, այժմյան նկարներում երևում է, որ միլիարդներ են ծախսվում:
»