Առաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակ
Հասարակություն

Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ԱԷԿ-ի դեմ․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի։

Օրերս Թուրքական NTV հեռուստաալիքը և բրիտանական Daily Mail պարբերականը սինխրոն կերպով Մեծամորի ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում ՀԱԷԿ-ը որակվում է որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»: Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։

NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է «ռումբ», ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մեջբերվում է արևմտյան «փորձագետ» Պիտեր Մարկո Թեյսը, ով կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին «անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար»։

Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը: Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղետն անխուսափելի է» և այլն:

Միչդեռ՝

Հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմի» կողմից անցկացված խորքային արդիականացումը էապես բարձրացրել են կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը:

Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ արդիականացված ՀԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոոր ստանդարտներին։ Ավելին՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2023 թ. հայտարարել է՝ կայանի շահագործումը իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն։

Ինչո՞ւ է կրկին բարձրացվել հակամիջուկային աղմուկը։

Պատասխանը պարզ է՝ ՀԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհները հանդիսանում են աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դրանց նպատակն է թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վարկաբեկել Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում և միջազգային տեղեկատվական դաշտում ձևավորել անորոշության և սպառնալիքի մթնոլորտ։

Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունու, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված «էկոլոգիական մտահոգության» տակ։

Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների: Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ամրապնդել կապերը «Ռոսատոմ»-ի հետ՝ շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին։

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հարց է։ Իսկ Հայկական ԱԷԿ-ը՝ ոչ թե սպառնալիք, այլ վահան»։