Ես չեմ ճանաչում «Ֆայտոն»-ի սեփականատիրոջը. Ալեն Սիմոնյանն արձագանքել է NEWSPRESS-ի հրապարակմանը՝ կապված իր անվան հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայնն արձագանքել է NEWSPRESS.am-ի՝ ««Ինչ ուզեմ՝ կանեմ». «Ֆայտոն»-ի սեփականատերն ասել է, թե իբր իր թիկունքին Ալեն Սիմոնյանն է կանգնած. գիտի՞ ԱԺ նախագահն այդ մասին» հրապարակմանը:
ԱԺ նախագահը, տելեգրամյան ալիքում, հղում անելով հրապարակմանը՝ մասնավորապես գրել է.
«Ըստ այս հրապարակման՝ Գյումրիում գործող տաքսի ծառայություն «Ֆայտոն»-ի սեփականատերը չի տրամադրել ՀԴՄ կտրոն և ինչ-ինչ չարաշահումների ժամանակ հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանն է իր մեջքին կանգնած:
Ես չեմ ճանաչում այդ սեփականատիրոջը և մինչև վերջ կկանգնեմ իր մեջքին միայն այն դեպքում, երբ կպարզվի, որ ինքը լիարժեք կատարում է իր հարկային պարտականությունները մեր երկրի առաջ և օրենք չի խախտում, հակառակ դեպքում՝ ես կարող եմ կանգնել միայն իր ոտքերին:
Ուստի դիմում եմ ՀՀ պատկան մարմիններին՝ ճշտելու այս նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները»: