Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնականՎենսը չի բացառել ԱՄՆ-Իրան պատերազմի վերսկսումըԵթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար՝ ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար․ Եվրահանձնաժողովի նախագահՆիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կալանավորել են իրենց քաղաքական հակառակորդներին ընտրությունների ընթացքում և դրանից հետո․ ցուցարարները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին (տեսանյութ)Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն ՍիմոնյանԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստիցԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
Ուղիղ․ Ցույց` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով
«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ասուլիսը՝ ուղիղ
Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԴոհայում Իրան-ԱՄՆ բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՆորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը կրկին կվարի Կնյազ Հասանովը. «Հրապարակ»Թրամփին ադամանդե մատանի են նվիրել«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անցԻրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվերԵրբ իրավական վեճը դուրս է գալիս իր տեխնիկական սահմաններից և դառնում է պետականության նկատմամբ վստահության քննություն. «Փաստ»Ռուսաստանից սկսել են վախենալ. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել ՀամասինՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա. «ՀրապարակՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. «Ժողովուրդ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումԻրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. «Հրապարակ»
Հրթիռային հարվածներ Կիևի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԱմառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները
Տնտեսություն

Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի․ Նախարար

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։

«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։

Գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) ղեկավարում է 2015-ից՝ երբ նրա հիմնադրած «Տաշիր գրուպ»-ը ձեռք բերեց ընկերությունը ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։

Նախարարն ընդգծել է, որ ներդրումային վեճի բովանդակությունը հանգում է այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է վնաս պատճառել սեփականատերերին։ Սակայն, ըստ նրա, պետության նպատակը վնաս պատճառելը չէ։

«Պետությունը վնաս պատճառելու ցանկություն չունի, պետությունը հակառակի ցանկությունն ունի։ Եթե պետությունը խոսում է այն մասին, որ ուզում է վնասները նվազեցնել, ռիսկերը կառավարել, հնարավոր կոլապսը կանխարգելել, սաբոտաժը կանխարգելել, միտում չի կարող լինել վնաս պատճառելու սեփականատիրոջը»,- ասել է Գալյանը։

Նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։

«Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է Հայաստանի Հանրապետությունը, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- նշել է նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։