Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասինԼարված իրավիճակ նիստին. Սուտ չեմ խոսում, տղամարդավարի խոսք տվեցիք, ձեր խոսքին տեր չկանգնեցիքԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կանԱմփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը Ջրանջատումներ Արարատում և ԿոտայքումՎահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ
Տեղի կունենա «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» առաջին մրցանակի հանձնման արարողությունըԱդրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իր հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն է». ՀայրապետյանՌուսաստանը գիշերը կորցրել է 17 տանկեր և երկու գազատար նավՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք
Եթե այսօր մեր հարցին լուծում չտան, մենք կտրուկ քայլերի ենք գնալու, էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև բաժակը լցվել ա․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք. Տեր Մանուկ Ընտրություններից ընտրությու՞ն են հիշում ժողովրդին. Կոտայքի մարզպետին հրավիրում ենք այստեղ. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել
Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«88» սուպերմարկետներում 33 վարչական իրավախախտում է արձանագրվել․ 16 դեպքում անցած է եղել ապրանքի պիտանելիության ժամկետըՓոխանակ կառավարությունից գան, մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու հարցում․ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայության շուրջ, երբ հայ-ասորական ծագում ունեցող բլոգեր Պատրիկ Բեթ-Դավիդը հարցրեց վարչապետ Բենիամին Նեթանյահուին, թե ինչու Իսրայելը չի ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Նեթանյահուն սխալ արձագանքեց․

«Իրականում, կարծում եմ՝ ճանաչել ենք: Կարծում եմ՝ Կնեսետը [խորհրդարանը] այդ մասին բանաձև է ընդունել»: Նեթանյահուն բոլորից լավ գիտի, որ դա ճիշտ չէ, քանի որ ինքը՝ որպես վարչապետ, արգելափակել է Կնեսետի մի քանի նման բանաձևերը: Երբ Բեթ-Դավիդը պնդեց, որ Նեթանյահուն որպես վարչապետ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանեց.

«Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։ Սա թեթևամիտ անդրադարձ էր նման լուրջ խնդրին։ Նեթանյահուի հակիրճ հայտարարությունը որոշ մարդկանց կողմից մեկնաբանվեց որպես Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին դեպքը։ Իրականում Նեթանյահուն անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը 2024 թվականի մարտին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան համեմատեց «Հիտլերի, Ստալինի և Մուսոլինիի» հետ։

Նեթանյահուն պատասխանեց, որ Էրդողանը «հերքում է Հայոց Հոլոքոստը»։ 2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը բացահայտ մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանության համար պատասխանատու լինելու մեջ. «Անցյալում Հայոց ցեղասպանություն ունեցող Թուրքիայի նախագահը @RTERdogan, այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախավորելով Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն ինքնին խոսուն է…»։ Նաև ճիշտ չէ, որ ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահուի մեկնաբանությունը պայմանավորված էր Իսրայելի և Թուրքիայի միջև վատ հարաբերություններով։ Նրանք նախկինում բազմիցս բախվել են, իսկ հետո հաշտվել։

Այս հարցի նախապատմությունն ավելի լավ հասկանալու համար եկեք անդրադառնանք վերջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի ունեցած որոշ զարգացումներին։ 1982 թվականին Իսրայելի Հոլոքոստի հուշահամալիրը հովանավորեց Թել Ավիվում անցկացվող առաջին «Հոլոքոստին և ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողովը»։ Մասնակցելու համար հրավիրված 100 մտավորականների թվում կային վեց հայեր։ Թուրքիայի կառավարությունն անմիջապես սպառնաց Իսրայելին տարբեր հակահրեական գործողություններով։

Իսրայելի արտգործնախարարությունը բավարարեց Թուրքիայի պահանջը և ճնշում գործադրեց կազմակերպիչների վրա՝ համաժողովը չեղարկելու համար։ Արդյունքում, հովանավորները հետ կանգնեցին, իսկ մի քանի ականավոր հրեա մտավորականներ հրաժարվեցին մասնակցել, սակայն համաժողովը տեղի ունեցավ, թեև սահմանափակ ձևաչափով։ 2001 և 2002 թվականներին Իսրայելի այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը կտրականապես հերքեց Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ Իսրայելը մերժում է «Հոլոքոստի և հայկական մեղադրանքների միջև նմանություն ստեղծելու փորձերը»։

Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին պատասխանեց Պերեսին ուղղված կոշտ նամակով. «Դուք հատել եք բարոյական այն սահմանը, որը ոչ մի հրեա չպետք է իրեն թույլ տա խախտել… Ես, որպես հրեա և իսրայելցի, ամաչում եմ, թե որքան հեռու եք գնացել այժմ, մտնելով Հայոց ցեղասպանության իրական ժխտման տիրույթ՝ համադրելի Հոլոքոստի ժխտման հետ»։

2015 թվականին, երբ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու Թել Ավիվի համալսարանում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովում, ես հնարավորություն ունեցա հանդիպելու Իսրայելի այն ժամանակվա նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Ես նրան բողոքեցի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության անընդունելի ժխտման մասին, և նա բացատրեց, որ ինքը կասկածներ չունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ մեծացել է Երուսաղեմում՝ ցեղասպանությունը վերապրածների հետ։ Երբ Ռիվլինը Կնեսետի նախագահն էր, նա անհաջող փորձեր էր արել ընդունելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։ Հաշվի առնելով վարչապետ Նեթանյահուի բացասական դիրքորոշումը այս հարցում, նա ասաց, որ իր ձեռքերը կապված էին որպես նախագահ։

Այսպիսով, նա հաստատեց, որ Նեթանյահուն երկար տարիներ շարունակ դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Թել Ավիվում իմ դասախոսության ընթացքում ես տարբերակեցի Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշումը, մի շարք կարևոր հրեա անհատների կողմից Հայոց ցեղասպանությանը ցուցաբերած ուժեղ աջակցությունից, ինչպիսիք են՝ Օսմանյան կայսրությունում (1913-16) ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, «Ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը, վիպասան Ֆրանց Վերֆելը, փոխարտգործնախարար, իսկ ավելի ուշ՝ արդարադատության նախարար Յոսի Բեյլինը, կրթության նախարար Յոսի Սարիդը,  Ներգաղթյալների ինտեգրման նախարար Յաիր Ցաբանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և նախագահ Ռեուվեն Ռիվլինը։

Ես նրանց անվանեցի «արդարամիտ հրեաներ»։ Մյուս կողմից, մինչ աշխարհասփյուռ հայերը տասնամյակներ շարունակ պայքարել են Հայոց ցեղասպանության հանրայնացման համար, վարչապետ Փաշինյանը մանկամիտ հարցեր է բարձրացրել դրա ճանաչման վերաբերյալ՝ անտեսելով նրանց արժեքավոր ջանքերը: Անցյալ շաբաթ Փաշինյանը հայ լրագրողներին ասաց, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերի հետ։ Նա նաև կասկածի տակ դրեց, թե արդյոք հայերը որևէ բան շահել են մի քանի տասնյակ երկրների կողմից ցեղասպանության ճանաչումից։ Նա նույնիսկ բացահայտեց, որ ինքը օտարերկրյա ղեկավարներին հարցրել է, թե ինչու են նրանք ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այսպիսով, Փաշինյանը ակտիվորեն խաթարում է Հայ Դատի արդարության հասնելու ձգտումը։ Ահա թե ինչ է լինում, երբ քաղաքականապես անփորձ և ոչ հայրենասեր մարդը բարձրանում է իշխանության գլուխ Հայաստանում։ Փաշինյանը չի հասկանում, որ եթե հայերը տասնամյակներ շարունակ չպայքարեին Հայոց ցեղասպանության հանրայնացման համար, այսօր ոչ ոք այն չէր հիշի՝ թույլ տալով Թուրքիային խուսափել զանգվածային սպանությունների համար պատժից։ Հայ ժողովուրդը պետք է Թուրքիային պատասխանատվության ենթարկի նրա հանցագործությունների համար։ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող ջանքերը քննադատելու փոխարեն, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեր արդարություն պահանջելով, ներառյալ  փոխհատուցում և Արևմտյան Հայաստանի գրավված տարածքների վերադարձ։

Սա մի բան է, որ Սփյուռքը չի կարող անել, քանի որ միայն պետությունները կարող են հայցեր ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)։ Փաշինյանը երբեք նման քայլ չի ձեռնարկի, քանի որ նա զբաղված է թուրքական և ադրբեջանական պահանջների հանդեպ զիջողական քաղաքականություն վարելով։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահուի հայտարարության արդյունքում՝

1. Հայոց ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց տեղեկացնելով թուրքական հանցագործության մասին, որը Թուրքիան հուսահատորեն փորձում է թաքցնել։

2. Հայ և թուրք պաշտոնյաները, արձագանքելով Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններին, այն ավելի հանրայնացրեցին՝ անկախ նրանից՝ նրանք այն ճանաչե՞լ են, թե՞ քննադատել։

3․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Իսրայելին՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների վերաբերյալ Նեթանյահուի մեկնաբանությունից հետո: Թուրքիան նաև հայտարարեց, որ դադարեցնում է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և փակում իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Գազայի հակամարտության պատճառով:​