«Վստահ եմ՝ կհաջողվի». Վանեցյանը՝ ընտրություններով Փաշինյանին փոխելու մասին
Ես ողջ ընդդիմության անունից չեմ կարող խոսել, կարող եմ խոսել միայն իմ, կողմից ղեկավարող քաղաքական ուժի մասին, մեր ծրագրի մասին, բայց այսօր այդ տեղը չի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այսօրվա հանրահավաքին անպայման մասնակցելու եմ, չի եղել մի հանրահավաք այս վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, որին ես մասնակցած չլինեմ»,–ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու վերջնական փուլ է ինքը մտնում և ընտրություններով դա հնարավոր է, արդյոք ընտրություններով հհաջողվի՞ փոխել Նիկոլ Փաշինյանին, Վանեցյանը պարձագանքեց. «Վստահ եմ կհաջողվի»։