Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահն ինչպես ասել է՝ կմիջամտի Բաքվում պահվող գերիների վերադարձի համար. Շահրամանյան
Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և գերիների վերադարձի հարցում մենք, իհարկե, շահագրգռված ենք, բայց մեծ անելիքներ ունեն ՀՀ իշխանությունները։ Եռաբլուրում, Արցախի անկախության օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Նրանք մեզ վստահեցնում են, որ մշտական աշխատանք է իրականացվում այդ ուղղությամբ, բայց մինչև տեսանելի արդյունք չլինի, չի կարելի համարել, որ դա բավարար է»,–ասաց նա։
Շահրամանյանը նաև նշեց, որ ակնկալում են միջազգային գործընկերների աջակցությունը․ «Վերջերս ԱՄՆ նախագահն է խոսել, որ անձամբ կխնդրի Ադրբեջանի նախագահին, և հույս ունենք, որ նա դա կանի»,–ասաց նա։