Նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին իրեն պաշտոն տալու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատել»,- ասաց նա։
Խաչատրյանը, մինչ այս, զբաղեցնում էր Մեծամորի համայնքապետի պաշտոնը։
Նա եղել է ՀՀԿ-ական, սակայն 2018 թվականի հեղափոխության օրերին հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին ու համալրեց ՔՊ-ի շարքերը։