Հայաստանում բնակվող վետերաններին շնորհավորել են Ռուսաստանում նշվող Ռազմական փառքի օրվա առթիվ
Սեպտեմբերի 3-ին Դեսպանության և Գյումրիում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդի օգնականները շնորհավորեցին Հայաստանում բնակվող վետերաններին Ռուսաստանում նշվող Ռազմական փառքի օրվա՝ «Ռազմատենչ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա» կապակցությամբ և նրանց հանձնեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի անձնական տոնական ուղերձները։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսապնության մամուլի ծառայությունից։
«Մաղթում ենք Գ.Դ.Ֆեդորովային, Վ.Ռ.Ռապացկուն, Է.Ք.Նուրիջանյանին և վետերանների սերնդի բոլոր փառապանծ ներկայացուցիչներին քաջառողջություն, բարեկեցություն և ոգու տոկունություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։