Վանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մեկնարկեց իր 33-րդ թատերաշրջանը
Վանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մեկնարկեց իր 33-րդ թատերաշրջանը
Թատրոնի նոր ստեղծագործական ճանապարհը սկսվեց փառատոնային մասնակցություններով։
֊ Սեպտեմբերի 5-ի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակում Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու Եղևնիների պուրակում հանդիսատեսին կներկայացվի Ստեփան Զորյանի «Ցանկապատ» բացօթյա բեմադրությունը։
Բեմադրությունը՝ Հերիքնազ Բաղդասարյանի։
Ներկայացման մեջ ընդգրկված են նաև Վանաձորի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաները։
֊ Սեպտեմբերի 30-ին նույն ներկայացումը կցուցադրվի Ալավերդիում՝ «ԹԱՏՐԵԿԱՆ ԼՈՌԻ» 31-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Փառատոնը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի 100-ամյակին։
Զուգահեռ թատրոնը պատրաստում է գունեղ և երաժշտական մանկական նոր ներկայացում՝ փոքրիկ հանդիսատեսի համար, որի պրեմիերան կկայանա շուտով։
Առաջիկայում սպասվում են նաև հյուրախաղեր՝ ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ սահմաններից դուրս։