NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը» ու հայ և ռուս եկեղեցիների հարաբերությունների վարկաբեկումը

«Գեղարդ» վերլուծական․

Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ Վերջինս իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև՝ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերին։

Սա ճշմարտության միտումնավոր կեղծում է, քրիստոնեական ծառայությանն անհամատեղելի և խաթարում է քրիստոնյա ժողովուրդների և եկեղեցիների միջև վստահությունը։

«Краткий очерк о наиважнейших православных архитектурных памятниках Азербайджана» (2022. Т. 1. № 2. С. 17–35. DOI: 10.24412/2949-3951-2022-0090 հոդվածում վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովը գրում է, որ «Ադրբեջանի պատմական հողերը» գոյություն են ունեցել մինչև 1918 թվականը։ Սակայն պատմագիտությունը հակառակն է վկայում. մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն, չկար «ադրբեջանցի» էթնոնիմ և նման անունով ժողովուրդ։

«Топографическая карта из коллекции Л.Ф. Марсильи как источник по истории Кавказской Албанской церкви в XVII веке» (2025. Т. 4. № 2. С. 84–92. DOI: 10.24412/2949-3951-2025-0120) հոդվածում հեղինակը հայկական քաղաքներ՝ Երևանը, Նախիջևանն ու Ջուղան, անվանում է «ադրբեջանական»՝ հիմնվելով ոչ թե աղբյուրների, այլ՝ ադրբեջանական քաղաքական հռետորաբանության վրա։

Նույն հոդվածում Ա․ Նիկոնորովը Գանձասարի կաթողիկոսության անվանումը կամայականորեն շրջանառում է ադրբեջանականացված «Գյանջասար» ձևով, ինչը պատմական իրականության և եկեղեցական ավանդույթի կոպիտ աղավաղում է։ Սա հայկական ժառանգության աղվանացման ադրբեջանական ռազմավարության մի մասն է։

Մի շարք հրապարակումներում Նիկոնորովը, ընթերցողին մոլորեցնելով, Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է «մոնոֆիզիտ» (2025, հատոր 4, թիվ 2, էջ 84-85), մինչդեռ հայտնի է, որ մոնոֆիզիտությունն աղանդ է, և Հայոց եկեղեցին որևէ առնչություն չունի դրա հետ։

Իր հրապարակումներում և կենսագրական տվյալներում Նիկոնորովն իրեն ներկայացնում է որպես «եկեղեցական պատմության դոկտոր»՝ չնայած Պապական Արևելյան համալսարանի՝ 2025 թվականի մայիսի 15-ի պաշտոնական նամակը հաստատում է, որ նրան նման կոչում չի շնորհվել․ սա մոլորեցնում է խմբագիրներին և ակադեմիական հանրությանը։

«Գեղարդ» գիտվերլուծական հիմնադրամը

պահանջում է հեռացնել Նիկոնորովի հրապարակումները,

պահանջում է խմբագիրներին փաստական և սկզբնաղբյուրային հիմքերով պարզաբանումներ տրամադրել,

դիմում է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ խնդրելով քննարկել այս հարցը և գնահատական տալ վարդապետ Ալեքսիյի (Նիկոնորով Ա.Վ.) վերոնշյալ գործողություններին, քանի որ դրանք խաթարում են հայ և ռուս եկեղեցիների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները, վարկաբեկում հոգևորականի կոչումը։

Հակառակ դեպքում հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում դիմել ակադեմիական և եկեղեցական ղեկավար մարմիններին՝ հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պատմական ճշմարտությունը վերականգնելու համար։