Ամստերդամում Վանաձորի ԲՈՀԵՄ կամերային թատրոնի հիմնադիր Մայիս Սարգսյանը մասնակցել է «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում
2025 թվականի սեպտեմբերի 3-4-ը Ամստերդամում՝ Տուշինսկի թատրոնում տեղի ունեցավ ( Reguliersbreestraat 26-34, 1017 BL Ամստերդամ) «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է նաև Վանաձորի ԲՈՀԵՄ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ հիմնադիր, թատրոնի դերասան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը։
Նա ներկայացված էր Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում Յաշայի դերակատարման համար։
ԲՈՀԵՄ կամերային թատրոնի և NEWSPRESS.am-ի անձնակազմը շնորհավորում են Մայիս Սարգսյանին՝ համաշխարհային ասպարեզում հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։
Մաղթում ենք նորանոր հաջողություններ...