Ջանք չենք խնայելու, որ հնարավորինս շուտ ազատվենք ՀՀ հիմքերը խարխլող իշխանությունից. Նաիրի Սարգսյան
Ջանք չենք խնայելու, որ հնարավորինս շուտ ազատվենք ՀՀ հիմքերը խարխլող և ամենօրյա ռեժիմով «բոմբեր տեղադրող» իշխանությունից, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Հայաստանի խնդիրների մեծ մասը գալիս են կառավարողների դիլետանտությունից և խնդիրները չպատկերացնելուց։ Հետևաբար, խնդիրների խորությամբ գիտակցումը մեզ համար առաջնահերթություն է»,- նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ նախաձեռնության անդամները շարունակելու են ամենօրյա ռեժիմով իրենց հասարակական աշխատանքները։
Նրա խոսքով՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ունեն քաղաքական բնույթ, հետևաբար դրանք պահանջում են նաև քաղաքական լուծումներ։
Նաիրի Սարգսյանը նաև հայտարարեց, որ առաջիկայում կներկայացնեն «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը։