Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի թիմից «արտագաղթ» է սկսելու Սամվել Կարապետյանի թիմ. հայտնի են առաջին անունները

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` այսպես ասած «արտագաղթ», իսկ ավելի քաղաքական տերմինով ասած` ճամբարափոխություն է սկսվելու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքից դեպի Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված «Մեր ձևով» շարժում, որը հետագայում կուսակցության կվերափոխվի: 

Մեր տեղեկություններով` ճամբարափոխության «օպերացիա»-ն ղեկավարում է հայտնի դաշնակցական Աղվան Վարդանյանը, առնվազն իր հետ տանելով նաև մեկ անգամ արդեն ճամբարափոխ եղած Աննա Գրիգորյանին: Հիշեցնենք, որ Գրիգորյանը քաղաքական դաշտում հայտնվել է` կապված լինելով հենց այն ՔՊ-ի հետ, որին այսօր քննադատում է: 

Պրոցեսը միայն այս մարդկանցով, թերևս դժվար թե ավարտվի, քանի որ «Հայաստան» դաշինքի ներսում շատերն են հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգողն է: Չէ՞ որ իրեն ամենամեծ քաղաքական ուժի ղեկավար հռչակած Քոչարյանը, որը ծնունդով, արմատներով արցախցի է, իր քաղաքական կենսագրության մի կարևոր շրջան անցկացրել է Արցախում, ոչ մի փողոցային ցույց չի էլ փորձել նախաձեռնել Արցախի ամբողջական հայաթափումից հետո: Քոչարյանը լուռ սպասում է 2026-ի խորհրդարանական ընտրություններին այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն բանակցում է Սյունիքի մարզից սրան-նրան տարածքներ ու ճանապարհներ հանձնելու շուրջ: 

Մի ժամանակ` հատկապես 2020-ի պատերազմից հետո հասարակության մեջ մի այսպիսի խուլ բողոք կար` «ընդդիմությունը սպասում է Նիկոլը հողերը տա (նկատի ունենալով Արցախի, Սյունիքով միջանքի ու անկլավների հողերը-խմբ.), հետո իրենք գան` մաքուր էջից սկսեն կառավարել` շարունակելով թալանը»: 

Բանալի բառը` «սպասում է»: 

Նայելով այսօրվա իրադարձություններին` այն ժամանակվա այդ տեսությունն այսօր կարծես իրական է դառնում. Փաշինյանն արդեն ճանաչել է Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում, հրաժարվել է Հայաստանի սուվերեն տարածքից ռազմական ճանապարհով օկուպացված տարածքներից, ինչ-որ անհասկանալի սահմանազատմամբ Տավուշից տարածքներ է հանձնել, անհայտ է այսպես կոչված «անկլավների» ճակատագիրը, իսկ իրեն ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավար հռչակած Քոչարյանն սպասում է: Ավելին` ոչ միայն իր, այլև իրեն ենթարկվղ մանրումիջին դեմքերի միջոցով ծաղրում է «իմպիչմենտ+փողոցային պայքար» եղանակով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը: Սպասում է այն ընտրություններին, որոնցով գրեթե անհնար է գործնականում հաղթել այն մարդուն, որը մշտապես է կեղծում. վկա` նրա նախկին ու ներկա հայտարարությունները, թեկուզ միայն նույն Արցախի մասին: Մի ընտրությունը Փաշինյանի համար կեղծելն ի՞նչ է, որ չկարողանա կեղծել: Եթե իհարկե, դրա կարիքն առաջանա: 

Եվ ահա, այս ամենը, հիմար չեն` հասկանում են «Հայաստան» դաշինքի ներսում, որքան էլ փրփուրները բերանին փորձում են տեսախցիկների առաջ արդարացնել իրենց առաջնորդի արածներն ու ասածները: Հասկանում են, որ 2026-ին սպասելը նախ մեկ տարի, ապա ևս 5 տարի ժամանակ է տալու Նիկոլ Փաշինյանին: Ոմանք, չգիտենք` Ռոբերտ Քոչարյանի ցուցումով` որպես արբանյակ, թե գրկից գիրկ տեղափոխվելու իրենց հին սովորության համաձայն, որոշել են գնալ Սամվել Կարապետյանի թիմ: Թիմ, որը փողոցով իշխանություն փոխելու տարբերակ, ըստ էության չունի, բայց որի` ընտրություններով մանդատներ ստանալու շանսերը մեծ են: 

Ի՞նչ խոսք, գործող պատգամավորից նախկին պատգամավոր դառնալու հեռանկարը տխուր է: Շրջագայությունները, պարգևավճարները, ճոխ աշխատավարձն ու շեֆի «բարի աչքով» նայելը գործազուրկ դառնալու հեռանկարից ամենևին էլ նախընտրելի չեն: