Բացահայտվել է 248 հանցագործություն․ 42 ավտովթար, կա 3 զոհ
Ոստիկանության հաղորդմամբ՝ վերջին օրերին ողջ հանրապետության տարածքում արձանագրվել և բացահայտվել է 248 հանցագործություն, որոնցից վեցը նախկինում կատարված էին։
Ամենաշատը՝ թմրանյութի հետ կապված դեպքերն են։ Մասնավորապես, արձանագրվել է 29 դեպք թմրանյութի հայտնաբերման և 4 դեպք՝ իրացման։ Բացահայտվել են նաև թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու, ինչպես նաև թմրանյութի մաքսանենգության դեպքեր։
Այս ընթացքում հայտնաբերվել է 10 հետախուզվող, իսկ 5-ը կամավոր ներկայացել են։ Գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու մեկ դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է 42 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետևանքով երեք քաղաքացի մահացել է, իսկ 54-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։