ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է
Հասարակություն

Շինարարական ընկերությունը չի ունեցել փորձ՝ հուշարձաններ հիմնավերանորոգելու համար․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․ «Նկատելի է դառնում, որ վերջին երկու օրերի ընթացքում բոլոր ուղղություններով ընթանում է Ծիծեռնակաբերդում այլանդակ ու հանցավոր փնթիությամբ իրականացված աշխատանքների ու դրանց հետևանքների պարտակման «Ծածկադմփոց» պլանային գործողությունը: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը: Աշխատանքներ են տարվում քննադատողներին «ճիշտ ուղու» վրա բերելու համար:

Ժանրի կանոնների համաձայն, ոչ մեկը մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:

Իշխանություններն ու նրանց սպասարկողները, բացի կույր ու անմեղսունակ երևալուց, այլ հակափաստարկներ չունեն:

Ուշադիր կարդացեք իմ ու մյուս քաղաքացիների մեղադրանքները․

ա. ասում ենք՝ շինարարական ընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզավորում և փորձ՝ հուշարձաններ հիմնավերանորոգելու համար: Ճիշտ հակառակը, ներգրավված շինարարական ընկերության կողմից իրականացված շատ աշխատանքների որակը վիճելի ու խնդրահարույց է:

բ. հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս, որոշ դեպքերում՝ անվերականգնելի: Այն նույնիսկ վերականգնվելու դեպքում դիտվելու է որպես թերի և ոչ ամբողջական, քանի որ հնարավոր չէ վերականգնել իր նախնական տեսքով ու բնօրինակ հատվածներով:

գ. տարվող աշխատանքներին ներգրավվել է աշխատանքնային միգրանտներից բաղկացած ոչ որակյալ աշխատուժ, որը հաղորդակցության խնդիրներ ունի և չի տիրապետում որևէ լեզվի:

դ. հանցավոր փնթիության արդյունքում իրականացված ապամոնտաժման ու քանդման աշխատանքների ժամանակ լուրջ վնաս են կրել հուշարձանի այն մասերը, որոնք ապամոնտաժման ենթակա չեն եղել, մասնավորապես՝ բազալտե աստիճանները:

ե. աշխատանքների իրականացման ընթացքում կիրառվել են գործիքներ, որոնց օգտագործումը հուշարձան վերականգնելու ժամանակ անընդունելի է:

զ. գոյություն ունի աշխատանքների իրկանացման ծավալի ու ֆինանսական հատկացումների չափի անհամապատասխանելիություն, որի հիման վրա կարող ենք մտավախություն հայտնել, որ այստեղ առկա են նաև լրջագույն կոռուպցիոն ռիսկեր:

Է. հանցավոր անփութություն է թույլ տրվել քանդման աշխատանքների մեկնարկից հետո, ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից չի իրականացվել համապատասխան վերահսկողություն, չի ահազանգվել անընդունելի եղանակներով տարվող ապամոնտաժման աշխատանքների մասին: Փոխարենը ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն ու նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ամեն կերպ փորձել են ապատեղեկատվություն տարածելով՝ թաքցնել հուշարձանին հասցված վնասի չափերն ու հետևանքները:

Ասացեք խնդրեմ, այս հիմնավորումներում որտե՞ղ կա քաղաքական համատեքստ ու քաղաքականացում:

Հարցին պատասխանում է հարկատուների գումարներից աշխատավարձ ստացող հեռուստահաղորդավար, ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը՝ շահերի բախման ու կոռուպցիայի մեջ չմեղադրվելու համար»: