Արագածոտնի թեմում նոր նշանակումներ են կատարվել
Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնօրինությամբ Արագածոտնի Թեմում կատարվել են նոր նշանակումներ։ Հայտնում են թեմից մամուլի ծառայությունից։
1. Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը ս/թ. սեպտեմբերի 10-ից, համատեղության կարգով, հոգևոր ծառայության է նշանակվել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:
2. Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանը ս/թ. սեպտեմբերի 10-ից, համատեղության կարգով, հոգևոր ծառայության է նշանակվել Սուրբ Սաղմոսավանքում: