«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք
Հասարակություն

Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվեցին Աստղաշենում

Արցախի թեմը հիշատակել է Ադրբեջանի կողմից օկուպացված Աստղաշենը։

Աստղաշենը գտնվում է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում:

Գյուղի շրջակայքում Ք. ա. 2–1–ին հազարամյակներից մնացած դամբարանները, միջնադարյան տապանաքարերը վկայում են, որ հնագույն ժամանակներից քննության առարկա տարածքը բնակեցված է եղել: Տեսակետ կա, որ նախկինում բնակավայրը անվանվել է Քարաղբյուր: Գյուղում պահպանվում են Փռնգյուլանց Սուրբ, Խաչին տակ, Կապեն խաչ, Չիմանեն խաչ, Յերե նահատակ կամ Խաչին դոշ սրբավայրերը:

Ղարաբաղի խանության շրջանում գյուղը թարգմանաբար վերանվանվել էր Դաշբուլաղ:

18–րդ դարում գյուղում կառուցվել էր Ֆրանգյուլի վանքը, 1898 թ.` Սբ. Գևորգ եկեղեցին: 1898 թ. օգոստոսի 24–ին բնակավայր էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը: Եկեղեցու մուտքի պատին պահպանվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի մասին վկայող արձանագիր քարը:

19–րդ դարի 90–ական թվականներին գյուղում կար 136 տուն, 1124 բնակիչ:

1917–1920 թթ. արցախահայ պետականության վերակերտողներից, ով նաև Ազգային խորհրդի առաջին նախագահն էր, ծագումով աստղաշենցի Հայրապետ Մուսայելյանն էր: 1919 թ. ապրիլի 29–ին Աստղաշենում է կայացել է արցախահայության 5–րդ համագումարը:

1920 թ. գյուղում կար 450 տուն, 1600 բնակիչ: Այն ԼՂԻՄ խոշոր բնակավայրերից էր:

Հայրենական մեծ պատերազմին Դաշբուլաղից մասնակցել է 400 մարդ, զոհվել է 124–ը: Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել:

Արցախյան ազատագրական շարժման առաջին շրջանում` 1989–1990 թվականներին, գյուղում ինքնապաշտպանական ջոկատ է ստեղծվել։ Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվել են: Գյուղում նահատակների հիշատակը հավերժացնող կոթող է կառուցվել:

1887–88 ուսումնական տարում Դաշբուլաղում ծխական եկեղեցական դպրոց էր բացվել: Խորհրդային տարիներին գյուղում կար ութամյա դպրոց, որը հետագայում միջնակարգի կարգավիճակ ստացավ։ 2014 թ. գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվել: 1996 թ. հունվարի 31–ին գյուղը վերանվանվել է Աստղաշենի: Բնակավայրի աղբյուրներն են` Քարե, Ալեքսանի, Պլպլան, Վերին, Նապաստակի, Վանուն, Ալիսանի, Քրամի, Վետանց, Ղշլաղեն, Մոսունց ծորին: Աստղաշենի ազգատոհմերն են` Լելունք, Նեսունք, Դադաշանք, Գյուզողանք, Անդրունք, Բուդաղանք, Հաբունք, Բոզունք, Քիդունք, Կոծունք, Մեժունք, Ուղղակունք, Բագրատանք, Կքորանք, Սվարանք, Ըղվալանք, Քոշունք, Թլիշանք, Վերդյաններ, Կարապետյաններ, Խաչատրյաններ, Ղահրամանյաններ, Ղազարյաններ, Ջհանգիրյաններ, Բաբայաններ, Պետրոսյաններ, Գրիգորյաններ, Սարգսյաններ, Աղաբալյաններ, Աղայաններ: Աստղաշենում 1987 թ. կար 208 տուն, 703 բանկիչ (նրանց մի մասը ադրբեջանցիներ էին), 2010 թ.՝ 128 տուն, 505 բնակիչ, 2018 թ.` 138 տուն, 512 բնակիչ: