Վեհափառը բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Միքայել Սրբազանին
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի, Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի ու Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելել Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել։
«Ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովներում, Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»,- ասաց Եսայի քահանա Արթենյանը։