Երևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
Հասարակություն

Ստեփանավանի ԲԿ-ի նախկին բժիշկները ահազանգում են կեղծ հիվանդների, հովանավորչության մասին, տնօրենը հերքում է. Hetq.am

«Հետք»-ին են դիմել Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները՝ պատմելով, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Նախկին աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։

Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել են մնալ անանուն, քանի որ վախենում են, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։

«Հետք»-ը ստացած տեղեկությունները ճշտելու նպատակով զրուցել է հիվանդանոցի նախկին և ներկա աշխատակիցների հետ, հարցումներ ուղարկել բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանին, Առողջապահության նախարարություն և Սուրեն Պապիկյանին։

Անուշ Իսպիրյանը Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2021թ. մայիսի 31-ից։ Նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով Ստեփանավան համայնքի ավագանու անդամ է։

Տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո մի շարք բժիշկների հետ Անուշ Իսպիրյանի հարաբերությունները լարվել են։ 

«Հետք»-ը զրուցել է նախկին բժիշկների հետ։ 

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին բժիշկներից մեկը մեզ պատմել է, որ իր հետ հարաբերությունները լարվեցին այն ժամանակ, երբ Անուշ Իսպիրյանն իրեն առաջարկեց գործարքի մեջ մտնել, իսկ ինքը հրաժարվեց։

Ըստ բժշկի՝ տնօրենը թե՛ իր բաժանմունքի, թե՛ մյուս բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել է պետպատվերի շահառու հանդիսացող ծանոթ-բարեկամ ունենալու դեպքում նրանց որպես «բուժառու» բերել և գրանցել։ 

Բժշկի խոսքով՝ նման առաջարկը մերժելուց հետո տնօրենի համար ոչ ցանկալի անձ է դարձել։ Նրա հավաստմամբ՝ բաժանմունքի 3 բժիշկների համար տնօրեն Անուշ Իսպիրյանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ նրանք դուրս գան աշխատանքից։

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին բժիշկը պնդում է՝ տնօրենը մարդկանց անուններ է գրել, որոնք իրականում հիվանդ չեն եղել, և եթե, օրինակ, հիվանդանոցում եղել է իրական 20 հիվանդ, 50 անուն է գրվել։ Բժշկի խոսքով՝ հիվանդանոցի բոլոր աշխատակիցները գիտեն այս ամենի մասին։

«Հետք»-ին դիմած Ստեփանավանի ԲԿ-ի նախկին մեկ այլ աշխատակից էլ հայտնեց, որ Անուշ Իսպիրյանը նաև աշխատակիցներին ստիպել է իր անձնական կարիքների համար վարկ վերցնել։ Որպես օրինակ, բժիշկը նշում է ԲԿ-ի մի քանի աշխատակիցների անուններ, որոնց թվում կան վարչական բաժնի աշխատակիցներ։ 

Ըստ նախկին աշխատակցի՝ Իսպիրյանը վարկեր վերցրած անձանց պետական միջոցներից հատկացնում է պարգևավճարներ, հավելավճարներ և հորդորում այդ գումարներով մասամբ մարել վարկը։ 

«Իրենից գոհ են միայն իր հովանավորյալ մի քանի բժիշկներ, մնացածի հետ վարվում է կամայականորեն և կոպիտ»,- ասում է նա։

Անձնավորած վատ վերաբերմունքի հետևանքով է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել նախկին բժիշկներից մեկը, որը ևս մեզ հետ զրույցում հաստատում է հիվանդանոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին։ «Ես չթողեցի, որ իմ արժանապատվությունն ինքը տրորի։ Ստացվում է՝ ով էլ թույլ չտվեց, չի աշխատում»,- նշեց բժիշկը։

Ըստ նրա՝ Անուշ Իսպիրյանն աշխատակիցների շրջանում ունեցել է «ֆավորիտներ»։ «Իր ֆավորիտների մեջ չէի մտնում, որովհետև ամեն օր չեմ կարա ասեմ` քո օծանելիքի հոտն ամենաընտիրն է։ Նա բժիշկների հետևից հեգնանքով էր խոսում, ռեպլիկներ թողնում, բամբասում։ 4 լավ փորձառու բժիշկ լքեց ծննդատունը, ու ինքը, շատ իրան գովելով, ասեց՝ լավ չիստկա եմ արել»,- պատմում է բժիշկը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում: